Սովորե՛նք նայել Աստծո հայացքով
«Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին և բարիներին». Առակաց 15.3:
Մեր տեսողությունը խիստ տարբերվում է Աստծո տեսողությունից:
Մենք շատ անգամ տեսնում ենք մարդու անցյալն ու ներկան, իսկ Աստված տեսնում է նաև նրա ապագան:
Ահա մի քանի օրինակներ՝ մեր և Աստծո տեսողության միջև եղած տարբերություններից:
Մարդիկ տեսան նրան որպես մի անհավատարիմ նշանած, սակայն Աստված տեսավ նրան որպես Իր որդու համար իդեալական մայր՝ Մարիամ:
Մարդիկ տեսան նրանց որպես անկիրթ ձկնորսներ, Աստված տեսավ նրանց որպես մարդկանց որսորդներ՝ աշակերտներ:
Մարդիկ տեսան նրան որպես մի ապստամբ որդի, Աստված տեսավ նրան որպես վերադարձող որդի՝ Անառակ որդին:
Մարդիկ տեսան նրան որպես մի հեթանոս կին, ով շատ ամուսիններ էր ունեցել, Աստված տեսավ նրան մեկին, ով Իր սիրո մասին պիտի խոսեր՝ Սամարացի կինը:
Մարդիկ տեսան նրան որպես հավատարիմ ծառա, Աստված տեսավ նրան որպես ուրացող՝ Հուդա:
Մարդիկ տեսան նրան որպես դահիճ, Աստված տեսավ նրան մեկը, ով հպվեց Իր կողմից՝ խաչի մոտի զինվորը:
Սովորե՛նք Աստծո հայացքով նայել մեզ և մեր շրջապատին:
Վազգեն Զոհրաբյան
Աղբյուր՝ protestant.am