Սրանից ի՞նչ պիտի դուրս գա

Սրանից ի՞նչ պիտի դուրս գա

Նոյեմբերի 29-ի  կիրակնօրյա ծառայության սկզբում «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը կիսվեց «Նոր սերունդ» շարժման 26-ամյակի կապակցությամբ Ռիգայում կայացած կոնֆերանսից ստացած իր տպավորություններով: Պատմեց հզոր ծառայությունների, վկայությունների ու մարգարեությունների մասին:

Հովիվը եկեղեցու ուշադրությունը հրավիրեց նաև այն իրողության վրա, որ այսօր Հայատանն ունի մեր աղոթքների կարիքը: Հայաստանը գտնվում է ոչ բարենպաստ աշխարհագրական դիրքում և դժվար ժամանակներ է ապրում: Շրջապատի երկրները ի ցույց են դնում իրենց հզոր զենքերը, բայց մենք ունենք ամենից հզոր զենքը՝ Սուրբ Հոգու կրակը: Լցված լինելով Սուրբ Հոգու կրակով, պետք է շատ աղոթենք մեր երկրի համար:

Կիրակնօրյա պատգամը հովիվը նվիրել էր Աստծո և մարդու փոխհարաբերություններին: Աստված չի նայում քո կրթությանը, գիտելիքներին, ստեղծագործելու կարողությանը: Աստված նայում է քո սրտին: Նա նայում է, թե արդյո՞ք արդարության ձգտում ունես:

«Եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նա նոր արարած է: Հներն անցան, և ահա ամեն բան նոր եղավ»,- ասում է Աստծո Խոսքը (2 Կոր.14:17):

Հետևաբար, եթե ապրում ես Քրիստոսի մեջ և Քրիստոսի համար, ուրեմն դու նոր արարած ես: Ապրելով Իր համար, դու ապրում ես ի օգուտ քեզ: Եթե հայտնություն ունենաս, որ Քրիստոսի մահվան հետ դու էլ մահացար, Իր հարության հետ դու էլ հարություն առար, ապա դու նոր ստեղծագործություն ես: Եվ ոչ ոք քո մասին չի կարող ասել, թե սրանից ի՞նչ պիտի դուրս գա:

1Թագ. 19:4-11-ում նկարագրված են իրադարձություններ, որոնք հաստատում են, որ «Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում»:

Ոչ մեկի մտքով չեր անցնում, որ ոչխար արածեցնող Դավիթը կարող է դառնալ թագավոր: Բայց Տերը հենց նրան ընտրեց: Ու Դավիթին դարձրեց բոլոր ժամանակների լավագույն թագավորներից մեկը՝ նա երգիչ էր, բանաստեղծ, հզոր պատերազմող: Դավթի օրոք Իսրայելը ապահով էր և բոլորը սիրում էին նրան:

Ուրեմն երբեք մի ասա՝ ես ո՞վ եմ: Եվ կողքինիդ մասին էլ մի ասա՝ ո՞վ է սա կամ սրանից ի՞նչ պիտի դուրս գա: Հիշիր, որ Քրիստոսի մեջ «ամեն բան նոր եղավ»:

Երբ տիեզերքի արարիչ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, Նրա ծրագրերում կայիր նաև դու: Ու հիմա Հիսուսն ուզում է, որ դու դադարես լինել այն, ինչ դարձել ես կյանքի բերումով և դառնաս նոր ստեղծագործություն, որպեսզի կատարվեն իր ծրագրերը քեզ համար:

Դի՛ր սիրտդ Տիրոջ առաջ ու ասա. Տե՛ր, ես իմ սիրտոը բերում եմ Քո առաջ ու ուզում եմ, որ դու նոր ստեղծագործություն արարես իմ սրտից:

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ