Սթիվեն Բոլդուինը կխաղա եկեղեցու հովվի դերը, որը նաև գարեջրատուն է ժառանգել

Սթիվեն Բոլդուինը կխաղա եկեղեցու հովվի դերը, որը նաև գարեջրատուն է ժառանգել

Ամերիկացի դերասան Սթիվեն Բոլդուինը նկարահանվում է քրիստոնեական կատակերգական «Քար և զնդան» (Rock and a Hard Place) ֆիլմում:

Նա կխաղա եկեղեցու հովվի դեր, որին անսպասելիորեն գարեջրատուն են կտակել:

 «Այնքան ուրախ եմ, որ նկարահանվելու եմ այս ֆիլմում: Հավատում եմ, որ ֆիլմի շնորհիվ կկարողանանք ցույց տալ, որ հավատը բոլորովին ձանձրալի չէ, այլ շատ առանձնահատուկ ու բացառիկ բան է»,- ասել է Բոլդուինը:

«Մենք ուզում ենք, որ ֆիլմի միջոցով մարդիկ տեսնեն Աստծո սերը, Նրա շնորհը, օրհնություններն ու ներումը: Աշխարհում բացասականն այնքան շատ է, որ մենք որոշեցինք ինչ-որ բարի բան նկարել՝ մաքուր և ծիծաղելի»,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Դարեն Մառլարը, ով նույնպես նկարահանվում է ֆիլմում:

«Աշխատել ենք ֆիլմը նկարել այնպես, որ այն կարողանան դիտել նույնիսկ երեխաները: Ֆիլմում բացակայում են հայհոյությունները և սեռական դրվագները: Շատ ենք ուզում, որ սա լինի ֆիլմ ընտանեկան կինոդիտման համար, որպեսզի ծնողները չմտահոգվեն, թե իրենց զավակները ուր որ է կտեսնեն կամ կլսեն անպարկեշտ բաներ»,- ավելացրել է Մառլարը:

Ֆիլմը պատմում  է եկեղեցու հովվի, նրա թռիչքների և անկումների մասին, այն մասին, թե ինչպես էր նա ձգտում համատեղել ծառայությունն ու աշխատանքը:

Ֆիլմի ծախսերը կկազմեն մոտ 300 հազար դոլար:

Սթիվեն Բոլդուինը չորս դերասան եղբայրներից՝ Ալեքի, Ուիլյամի և Դենիելի կրտսերն է: Նա նկարահանվել է 55 կինոնկարներում: 2001 թվականին Սթիվենն ընդունել է Քրիստոսին:

Աղբյուր՝ Protestant.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ