Տոնական ծառայություն «Նոր սերունդ» եկեղեցում. Թագավորը ցանկանում է քո գեղեցկությունը

Տոնական ծառայություն «Նոր սերունդ» եկեղեցում. Թագավորը ցանկանում է քո գեղեցկությունը
Կանայք ու աղջիկները մեծարման են արժանի տարվա բոլոր օրերին: Բայց մեզ՝ տղաներիս համար սա ևս մի գեղեցիկ առիթ է նրանց մեծարելու համար»,- Մարտի 8-ի տոնական ծառայությունն այսպես սկսեց «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:
08.03.2.jpg
«Նշանակություն չունի, թե ով և ինչ առիթով է ստղծել այս տոնը: Կանանց մեծարման հատկությունը Աստված դեռևս Ադամի մեջ էր դրել, երբ նա տեսնելով Եվային, ասաց.
«Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. Սորան կկոչեն Կին. Որովհետեւ սա մարդիցն առնուեցաւ։ Սորա համար մարդը կթողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կյարի իր կնոջը» Ծն.2:23-24:
08.03.4.jpg
Այնուհետև եկեղեցու տղաները ներկա բոլոր կանանց նվիրեցին գարնանային գեղեցիկ ծաղիկներ ու բացիկներ՝ աստվածաշնչյան իմաստություններով:
Հովիվը, իր դուստր Ժակլինը և փառաբանության խմբի ջութակահար Արմեն Գասպարյանը գեղեցիկ անակնկալ մատուցեցին կանանց: Նրանք կանանց նվիրեցին քրիստոնեական հին ու գեղեցիկ մի քանի երգ: 
08.03.6.jpg
Տոնական միջոցառմանը հետևեց հովվի պատգամը՝ նվիրված գեղեցկությանը:
«Թագաւորը կցանկանայ քո գեղեցկութեանը. Որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան»,- ասում է Աստծո Խոսքը (Սաղմ.45:11)։
Աստված ցանկանում է, որ մենք գեղեցիկ լինենք: Նա ամեն բան գեղեցիկ է ստեղծել: Նա ուզում է հիանալ Իր ստեղծած գեղեցկությամբ: Գեղեցկությունը մեզնից չէ, գեղեցկությունն Աստծուց է: Երկրպագիր Նրան, ու դու կլինես գեղեցիկ:
Չկա մարդ, ով գեղեցիկ չէ: Եթե մեկն ասում է, որ ինքը գեղեցիկ չէ, ուրեմն մոռանում է, որ իրեն Աստված է ստեղծել: Մենք գեղեցիկ ենք մեր ներքինով: Մեր ներսում կա այն գեղեցիկը, որ դուր է գալիս Աստծուն: Դա տաղանդն է ու շնորհքը: Գեղեցիկ կյանքով ապրելու համար Աստված քո ներսում դրել է ամեն անհրաժեշտ բան: Քեզնից պահանջվում է միայն ակտիվացնես դրանք: Դու գեղեցիկ ես միշտ: Դու պետք է տնտղես, պեղես ու հայտնաբերես, թե ինչ տաղանդներ ունես ու դրանով օծություն բերես ինքդ քեզ և ուրիշներին:
Ամենագեղեցիկ շնորհներից մեկը, որ Աստված դրել է քո մեջ, հավատն է: Մի թաքցրու քո տաղանդները: Հավատով երկրպագիր Աստծուն: Ազատությունը գալիս է երկրպագելիս: Քանդիր ամեն կապանք, որ թույլ չեն տալիս քեզ դրսևորել քո տաղանդները, ու դու գեղեցիկ կլինես:
Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ