Տարեկան հինգ անգամ կկարդան ամբողջ Աստվածաշունչը

Տարեկան հինգ անգամ կկարդան ամբողջ Աստվածաշունչը

Ամերիկյան Ռանչո Կորդովա (Կալիֆորնիա) քաղաքի «Զարթոնք» եկեղեցում ավարտվել է «40 օր միայն Աստվածաշնչի ազդեցության տակ» ծրագիրը

Ամեն երեկո՝ հունվարի 9-ից մինչև փետրվարի 17-ը, հավատացյալները հավաքվում էին եկեղեցում Աստվածաշունչը կարդալու նպատակով: Ընթերցանությունը տեղի էր ունենում նախապես մշակված ծրագրով՝ օրական մոտ 30 էջ: Այն սկսվում էր երեկոյան ժամը 7-ին և տևում 1.5 ժամ: Դրան հաջորդում էին երկրպագությունը, փառաբանությունը և աղոթքները: Այս ծառայության նպատակն էր մարդկանց հնարավորություն տալ անձամբ կարդալ ամբողջ Աստվածաշունչը 40 օրվա ընթացքում:

«Աստված իսկապես ցույց տվեց, որ Իր Խոսքը կենդանի է, գործուն է և կարող է դեպի իրեն ձգել մարդկանց: Ընթերցանության ընթացքում մասնակիցների քանակը չէր նվազում: Մարդիկ վկայում էին, որ իրենք ավելի սիրեցին Աստծո Խոսքը և այն փոխում է իրենց կյանքը», - ասվում է եկեղեցու մամլո հայտարարությունում:

«Զարթոնք» եկեղեցին նախատեսում է կազմակերպել Աստվածաշնչի արագ ընթերցանություն 4 օրվա ընթացքում՝ 2013 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտոմբերի 2-ը: Բացի այդ, կազմակերպվում է Աստվածաշնչի անձնական ընթերցանություն 120 օրվա ընթացքում՝ տարեկան երեք անգամ: «Այսպիսով ամբողջ եկեղեցին տարեկան հինգ անգամ կկարդա ամբողջ Աստվածաշունչը», - ընդգծում է եկեղեցու մամլո ծառայությունը:

Աղբյուր՝ prochurch.info


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ