Ճամբար 2013. Օր երկրորդ
Երկրորդ օրը Բուժականում անցավ բարձր տրամադրությամբ, մեծ հագեցվածությամբ և Աստծո օրհնությամբ:
Մարզանքից ու նախաճաշից հետո եղան անհատական աղոթքի ու ընթերցանության երեսուն րոպեներ: Դրանց հաջորդեց առավոտյան ծառայությունը. քույր Նարինեն (Նարինե Մխիթարյանը) խոսեց գոհության՝ գոհացող սրտի, չդժգոհելու, չտրտնջալու մասին: «Գոհության մեջ կա օրհնություն»,- սա էր պատգամի առանցքային գաղափարը:
Օրվա ընթացքում եղան բացօթյա խաղեր՝ սպորտային, թիմային, իսկ հանգստյան տան դահլիճում նաև ինտելեկտուալ խաղեր աստվածաշնչային, քրիստոնեական թեմաներով:
Բոլորի վրա առանձնապես մեծ տպավորություն թողեց փառաբանության երեկոն: Այն անցավ ուրախությամբ, ցնծությամբ և անչափ մեծ օծությամբ:
Երեկոյան դահլիճում կինոդիտում եղավ, որից հետո հանգստացողները միմյանց մաղթեցին բարի և օրհնված գիշեր:
Լուսանկարներն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:
Սեփ.լր.