TeeNGen-ի դհոլահար Տիգրանը

TeeNGen-ի դհոլահար Տիգրանը

Բարև ձեզ։ Ես Տիգրանն եմ՝ 13 տարեկան։ Ես դեռ մանկուց նվագում եմ դհոլ և իմ երազանքն է դառնալ աշխարհահռչակ դհոլահար։ Ես գրեթե 7 տարի է սովորում եմ Էֆոյի դհոլի դպրոցում և իմ ուսուցչին համարում եմ լավագույնը։ Միշտ չի, երբ սիրում եմ զբաղվել դասերովս, բայց դհոլ նվագելուց և պարապելուց երբեք չեմ հոգնում։ Կարծում եմ, դա այն է, ինչով ես պետք է զբաղվեմ իմ ողջ կյանքում և ինչից երբեք չեմ հոգնի։
IMG_0111.JPG
Ես շատ սիրում եմ և սպասում եմ ամեն հինգշաբթի TeeNGen-ի մեր հանդիպումներին և ոչ միայն ես, մենք բոլորս ենք սպասում այդ օրվան։ Այդ 2 ժամը մեզ այնքան չի հերիքում, որ հաճախ մենք ավելի շուտ ենք գալիս, որ մի քիչ ավելի շատ շփվենք իրար հետ:  Ես հասցրել եմ նկատել, որ մենք բոլորս շատ ենք ու շատ տարբեր, սակայն դա չի խանգարում մեզ ընկերություն անել, ընդունել ու սիրել իրար այնպիսին՝ ինչպիսին կանք, որովհետև մենք սովորում ենք սիրել իրար ու բարձրացնել անկախ ամեն բանից։
IMG_0112.JPG
Իմ տարբերությունը կայանում է նրանում, որ ես շատ եմ սիրում խորանալ ու իմանալ հոգևոր կյանքի մասին ամեն ինչ և մենք նաև քննարկում ենք այն բոլոր հարցերը որոնք առաջանում են Աստվածաշունչ ուսումնասիրելիս։
IMG_0113.JPG
Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ընկերներ, որոնք ինձ սիրում են ու գնահատում են անկախ իմ բնավորության լավ կամ վատ կողմերից։ Մենք բոլորս ունենք առավելություններ ու թերություններ և մեր ընկերական թիմում մենք չենք թաքցնում դրանք և կիսվում ենք և իրար օգնում ենք փոխվել, դառնալ ավելի լավը ու ձգտում ենք դեպի կատարելությունը։ Իմ ընկերներն ինձ միշտ բարձրացնում են, ինչպես և ես նրանց։

Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը։


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ