Տեխասում եկեղեցին երեխաների համար Նոյյան տապան է կառուցել
Տեխասի նահանգի Սան-Անտոնիո քաղաքի «Անկյունաքար» եկեղեցին երեխաների համար Նոյյան տապան է կառուցել:
Տապանի բացման օրը էքսկուրսիային մասնակցել են 28 հազարից ավել այցելուներ: Շինության ներսում են գտնվում կիրակնօրյա դպրոցի 13 դասասենյակներ, որտեղ անց են կացվում պարապմունքներ 3-ից 7 տարեկան 840 երեխայի համար: Շաբաթվա ընթացքում շինությունում տեղի են ունեցել միջոցառումներ նվիրված Մոր օրվանը, նաև այլ միջոցառումներ մանուկների և մեծահասակների համար:
Տապանում կան բնական չափերով կենդանիների խրտվիլակներ, սինթետիկ ծառեր և խոտ, նկարազարդված պատեր:
«Որևէ ներդրում չի կարող այնքան արժեքավոր լինել, որքան երեխայի կյանքի հիմքը, որը նա կպահպանի ամբողջ կյանքի ընթացքում: «Անկյունաքար» եկեղեցու անդամները ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց խորը ցանկությունը, որպեսզի յուրաքանչյուր երեխա ապաստան գտնի տապանում՝ գթասիրտ Աստծո գրկում: Թող դրանով փառավորվի Աստված»,- ասել է եկեղեցու ավագ հովիվ Մեթյու Հագին: