Տղամարդը երկու ժամ աղոթել է լճի հատակին հայտնված մեքենայում
Կոլորադո նահանգի բնակիչը կենդանի է մնացել ջրասույզ եղած մեքենայում, շնչելով մեքենայի օդային բարձիկի օդը: Ի՞նչն է օգնել նրան կենդանի մնալ: «Աստծո ողորմությունն ու շնորհը», - համոզված է տղամարդը:
Անցած հինգշաբթի օրը, երբ Կոլորադո նահանգում սկսվեց ավերիչ ջրհեղեղը, ջուրը Ռոյ Օրտիզի մեքենան ճանապարհից քշում-տանում է դեպի լիճ: Ռոյը հայտնվում է ծուղակում՝ ջրասույզ եղած մեքենայում: Այնտեղ նա անց է կացնում երկու ժամ, մինչև նրան դուրս են բերել փրկարարները:
Ջրասույզ եղած մեքենայում Օրտիզին հաջողվում է գտնել օդային բարձիկը, ինչի շնորհիվ նա երկու ժամ կարողանում է շնչել: Սպասման այդ երկու ժամը նրան մի ամբողջ հավերժություն է թվացել:
Նա իհարկե անչափ վախեցել էր և այդ ամբողջ ժամանակը աղոթել էր Աստծուն, երգել էր քրիստոնեական երգեր և չէր դադարել հուսալուց, որ «911» փրկարար ծառայությունն արդեն ճանապահին է: Փրկարար ծառայություն նա հասցրել էր զանգահարել մինչև մեքենան ջրով լցվելը:
Երբ երկու ժամ անց փրկարարները կարողացան հասնել մեքենային, նրանք արդեն կասկածում էին, թե Օրտիզը ողջ է: Բայց լսելով օգնության նրա ճիչերը, ջարդել են մեքենայի ապակին և դուրս բերել Օրտիզին:
- Ջրասույզ լինելուց երկու ժամ անց Օրտիզին կենդանի գտնելը իսկական հրաշք էր, - կարծում է փրկարար ջոկատի անդամ Ջոն Կուկը:
Աղբյուր՝ prochurch.info