Տղան ավտոբուսում
Տասնհինգ տարեկան տղան բարձրացավ ավտոբուս և փայլեց ուրախությունից. ավտոբուսը դատարկ էր: Ինքը կարող էր նստել ուր որ կամենա:
Տղան հարմար տեղավորվեց պատուհանի մոտ, նա մինչև վերջին կանգառը պետք է գնար:
Ավտոբուսը շարժվեց և քսան րոպե անց լցվեց մարդկանցով:
Տղան տարված էր մտքերով, երաժշտություն էր լսում և նայում էր պատուհանից: Հանկարծ նա ցնցվեց մի տարեց կնոջ նկատողությունից.
- Չես էլ ամաչում: Քո տարիքին ես տեղս մեծերին էի զիջում:
Նրան միացավ երկրորդը.
- Մեր երիտասարդները շատ անքաղաքավարի են: Նստել է ու տեղից չի շարժվում:
Երկու-երեք րոպեից ամբողջ ավտոբուսը հարձակվել էր պատանու վրա:
Տղան չդիմացավ ճնշմանը և ասաց.
- Բարի: Ես կկանգնեմ, բայց թող նստի նա, ով չի ամաչի իր խոսքերի համար:
Դա ավելի կատաղեցրեց մարդկանց և նրանք մոլեգին շարունակեցին նկատողություները:
Տղան նստարանի տակից դժվարությամբ հանեց հաշմանդամի հենակը, հետո երկրորդը և կանգնեց՝ հենվելով դրանց վրա:
Մարդիկ ապշահար լռեցին: Ոչ ոք չէր էլ կարող կռահել այսպիսի ավարտ: Տարեց կինը, որ մի քանի անգամ ոտքով հարվածել էր տղայի ոտքին, հիմա միայն ընկալեց, թե ինչու տղան ուշադրություն չէր դարձում հարվածներին:
Մինչև վերջին կանգառը ավտոբուսում ծանր լռություն էր:
Տղան տեղ հասավ հենակներին հենված: Կանգնելը դժվար էր, բայց նրան զորացնում էր այն փաստը, որ պատուհանի մոտի իր տեղը այդպես էլ ոչ ոք չնստեց:
Մի՛ դատիր...