Տիրոջ այցելության ժամանակը

Տիրոջ այցելության ժամանակը
Չկա մի սար, չկա մի խնդիր, որ կարող է կանգնել ամենակարող Աստծո առաջ: Աղոթի՛ր և մի՛ հուսահատվիր: Տերը կայցելի քեզ: Տերը քեզ համար պատասխան ունի:
Այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի քարոզը քաջալերող ու հավատն ամրացնող ազդեցություն ունեցավ «Նոր սերունդ» եկեղեցու հավատացյալների համար: Բանախոսը Նարինե Մխիթարյանն էր:
Ղուկասի Ավետարանի 18:1-8 համարներով նա սկսեց իր խոսքը և հատկապես ընդգծեց հետևյալ հատվածը. 
«Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի»:
Այո, Տերը «շուտով իրաւունք կ’անէ», շուտով կայցելի քեզ, ինչպես այցելեց Աբրահամին, Հովսեփին, Մովսեսին ու շատ-շատերին:
Աբրահամը 25 տարի սպասեց Աստծո այցելությանը, և այդ 25 տարվա համբերության արդյունքում Աբրամը դարձավ Աբրահամ՝ ազգերի հայր, բազմությունների հայր ու նաև՝ հավատի հայր:
Հովսեփն անցավ բազմաթիվ փորձություններով, մինչև որ Աստված այցելեց նրան ու իրականացավ խոստմունքը:
Մովսեսը սպասեց 40 տարի, ու Տերը այցելեց նրան (Գործք 7:23-29, Ել. 3:10-11):
Ուրեմն դու էլ սպասի՛ր հավատով, սպասի՛ր խոնարհությամբ և սպասի՛ր աղոթքներով: Տերը կայցելի քեզ, Տերը քեզ հետ է:

Այսօր «Նոր սերնունդ» եկեղեցու հյուրն էր Իժևսկ քաղաքի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Հարությունովան: Ծանոթությունը սկսվել էր համացանցից: Սուսաննային շատ էր դուր եկել «Նոր սերունդ» եկեղեցու կայքը և դա պատճառ էր հադիսացել, որ կապեր հաստատի «Նոր սերնդի» ծառայողների հետ:
Susanna%20H.JPG
Սուսաննան սիրով կիսվեց իր կյանքի վկայություններով, պատմեց իր կյանքում Տիրոջ մեծամեծ հրաշքների մասին:
Ծնվել է Թբիլիսիում: Դեռ մանուկ հասակից ճաշակել է բազում դժվարություններ. ծնողների բաժանություն, հարբեցող խորթ հայր, ծեծ ու հալածանք, ստիպված ամուսնություն, անբուժելի համարվող հիվանդություն, կլինիկական մահ: Սակայն հավատացյալ քրոջ աղոթքներով վիրահատությունից առաջ Աստծո հրաշքով բժշկվում է Սուսաննայի հիվանդությունը: Կլինիկական մահը դառնում է նրա կյանքի բեկումնային իրադարձությունը: 
«Իրականում դա մահ չէր, - ասում է Սուսաննան: - Ընդամենը ես հասկացա, որ ես այն մարմինը չեմ, որը թողել էի, այլ նա եմ, ում Աստված ցույց տվեց երկինքները»: Տեսնելով երկինքը, Սուսաննան անգամ չի կամենում վերադառնալ, սակայն Աստված նրան վերադարձրեց, որպեսզի մարդկանց ասի՝ Աստված կա:
Հիմա Սուսաննան մեծ եկեղեցու հովիվ է, որտեղ կան ռուսներ, ուկրաինացիներ, հայեր և անգամ քրիստոնեություն ընդունած մահմեդականներ:

Տեսանյութը՝ շուտով:
Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ