Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է:

Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է:
Ամերիկյան այցից հետո այսօր՝ փետրվարի 17-ին, հովիվ Տիգրան Թադևոսյանն իր առաջին ծառայությանը եկեղեցու հետ կիսվեց իր տպավորություններով, պատմեց Միացյալ Նահանգներում իր ունեցած հանդիպումների, քննարկումների, ծառայությունների մասին: 
Իր խոսքը հովիվը սկսեց Նեեմիայի գրքի մի քաջալերող ճշմարտությամբ. 
«Մի տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»: Նէեմ. 8:10:
Ամերիկյան լավ ու վատ բարքերից հովվի վրա առավել մեծ տպավորություն էր թողել այն փաստը, որ ամերիկացիները խիստ անհանդուրժող են ստի նկատմամբ: Ըստ հովվի, դա բացատրվում է նրանով, որ այդ երկիրը հիմնադրել են քրիստոնյաները:
ԱՄՆ կատարած այս այցելությունը հովիվը համարյա ամբողջությամբ նվիրել է մարդկանց ծառայելուն: Մի շարք հանդիպումների արդյունքում ձևավորվել են համագործակցության տարբեր հեռանկարներ եկեղեցիների, ծառայողների և կառույցների հետ: Դրանցից ամենակարևորը միջազգային ICFN քրիստոնեական հեռուստաընկերության հետ կնքած պայմանագիրն է:
Ամեն անգամվա նման, այս ծառայությունը ևս հագեցված էր Սուրբ Հոգու ներկայությամբ, աղոթքով ու երկրպագությամբ:

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ