Ծառայողական հավաքը վարեց հովիվ Տիգրան Թադևոսյանը

Ծառայողական հավաքը վարեց հովիվ Տիգրան Թադևոսյանը
«Նոր սերունդ» եկեղեցու հերթական ծառայողական հավաքը համացանցի միջոցով վարեց եկեղեցու հովիվ Տիգրան Թոդևոսյանը: Նա իր ուղերձն ուղղեց եկեղեցու ավագ ծառայողներին, տնային խմբակների ավագներին:
Հովիվը հորդորեց ավագներին մշտապես հետաքրքրվել խմբակի անդամների վիճակով, իմանալ նրանց խնդիրները, հոգսերն  ու հաջողությունները: Այցելել, հետաքրքրվել, օգնել  ու աղոթել նրանց համար՝ սա պետք է դառնա սկզբունք, պարտականություն:
Որպես հավատակիցների հոգսերով ապրելու լավագույն օրինակ հովիվը նշեց Պողոս առաքյալի կյանքը, մեջբերելով նրա խոսքը՝ «Դառնանք եւ այցելութիւն անենք մեր եղբայրներին ամեն քաղաքներում, որոնց մէջ Տիրոջ խօսքը քարոզեցինք, տեսնենք թէ ինչպէս են» Գործք 15:36։
Մարդկանց, հատկապես սայթաքածների հետ շփվելիս կարևոր է հիշել, որ մենք նույնպես անթերի չենք և հարաբերությունները կառուցել ջերմությամբ ու սիրով: Մեր նպատակն է մարդկանց բերել ապաշխարության, հորդորել, առաջնորդել դեպի փրկություն և օգնել, որպեսզի չկորցնեն փրկությունը:
Հովիվը նկարագրեց մեղքի մեջ մտնելու աստիճանները, խորությունը, մեղանչող մարդու մոտեցումները և առաջարկեց մեղքի դեմ պայքարելու միջոցները: 
Վերջում ծառայողները հովվի հետ աղոթեցին բոլոր խնդիրների աստվածային լուծման համար:
Սեփ. լր:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ