Ծառայություն՝ նվիրված «Նոր սերնդի» ավագ սերնդին

Ծառայություն՝  նվիրված «Նոր սերնդի» ավագ սերնդին
Ապրիլի 10-ին «Նոր սերունդ» եկեղեցում կայացավ ավագ սերնդի ներկայացուցիչներին նվիրված հերթական ծառայությունը:
Կիրակնօրյա ծառայությունից հետո Իրինա քրոջ հյուրընկալ տանը հավաքվեցին եկեղեցու շուրջ երեք տասնյակ տարեց անդամներ, ում տարիքն անցել է 60 տարուց:  Եկեղեցին պատվեց և իր շնորհակալությունը հայտնեց ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ պարգևելով նրանց պայծառ ու անմոռանալի օր:
mayy10.jpg
Գոհության և ողջյունի խոսքով հանդես եկավ Հովիվ Տիգրան Թադևոսյանը, ինչպես նաև կոչ արեց, որպեսզի նրանք իրենց գեղեցիկ և ծաղկուն տարիքը նվիրեն Աստծուն. 
Մեր միակ նպատակը պիտի լինի Տիրոջ կամքը կատարելն ու ծառայելը: Այսօր Հայաստանը կարիք ունի իմաստուն մեծահասակների, ովքեր կբարեխոսեն ու օրինակ կծառայեն երիտասարդ սերնդին: Մենք վստահ ենք, որ ձեր խոսքն աշխարհի համար ավելի զորավոր կլինի, քանի որ դուք կյանքի մեծ փորձ ունեք:may10%206.JPG
Հյուրասիրությունից հետո փառաբանության ուրախ երգերով ներկաների սրտերն ուրախացրին փառաբանության խմբի ծառայողները: Կիթառի նվագակցությամբ՝ հովիվ Տիգրան Թադևոսյանը կատարեց երգեր, ինչն էլ ավելի բարձրացրեց բոլորի տրամադրությունը: 
may10%207.JPG
Այնուհետև կազմակերպվեցին զվարճալի, հատաքրքիր խաղեր, որոնց անձեռնպահորեն մասնակցում էին բոլոր տարեց հյուրերը:
may10%2010.JPG
 Տիրոջ ծրագրերն իրականացնելու համար տարիքը նշանակություն չունի: Դրա վառ ապացույցն էին տաղանդավոր քույրերը, ովքեր երեկոյի ընթացքում երգում էին և ասմունքում հեղինակային ստեղծագործություններ: 
may10%205.JPG
may10%208.JPG
may10%204.JPG
may10.JPG
Կարծիքներ.
Ծառայությունը ցնցող էր: Անչափ շնորհակալ եմ հրավերքի համար, որ ներկա գտնվեցի այս հիանալի երեկոյին: Հոգիս էլ ավելի ջերմացավ ու լցվեց սիրով:
                                                                                                                                Սվետլաննա Հակոբյան
Ես ունեմ հզոր ու մեծ Աստված, ով ինձ պարգևել է այսպիսի հրաշալի քույր ու եղբայրներ, ինչի համար անչափ ուրախ եմ և երջանիկ: Շնորհակալ եմ Տիրոջից Իր այդ մեծ ծառայի՝ հովիվ Տիգրանի համար:
                                                                                                                        Ասյա Ղազարյան
Չգիտեմ ինչ խոսքերով գովեմ այս երեկոն: Մենք բոլորս երիտասարդացանք: Երևի վերջին անգամ  40 տարի առաջ էի խաղ խաղացել, իսկ այսօր երիտասարդացած խաղում էինք և ուրախանում:
                                                                                                                              Գոհար Գալոյան
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ