Ծնվում են հավատացյալ. պարզել են գիտնականները
Համաշխարհային գիտական և ինտելեկտուալ հանրության շրջանում իսկական իրարանցում է առաջացրել Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականների բացահայտումը: Նրանք պարզել են, որ ժամանակակից մարդը ծնվում է Աստծո գոյության հանդեպ հավատքով:
«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ երեխայի մտածողությունը ներառում է գերբնականի հանդեպ ներըմբռնողական հավատք»,-հայտարարել է հետազոտության ղեկավար պրոֆ. Բրյուս Հուդը:
Դարերի ընթացքում մեծագույն աստվածաբաններն ու փիլիսոփաները փորձել են ապացուցել կամ էլ հերքել Աստծո գոյությունը: Սակայն սովորական տրամաբանությունն անզոր է գտնվել պատասխանելու այս հարցին, որն իռացիոնալ էր որակվել ժամանակակից գիտության կողմից: Մինչդեռ Բրիստոլի գիտական անձնակազմի նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց Աստծո գոյության հանդեպ հավատքի ո՛չ մարդը, ո՛չ էլ ժամանակակից հասարակությունը չէին կարող լույս աշխարհ գալ:
Աղբյուր՝ crossnews.am