Ծոմապահություն և աղոթք
«Նոր սերունդ» շարժման եկեղեցիներում շարունակվում են յոթօրյա ծոմապահության և աղոթքի օրերը:
Ծոմապահության առաջին օրը նվիրված էր Աստծո հետ անձնական հարաբերությունների նորոգմանը։ Աղոթք սրբության և Սուրբ Հոգու առաջնորդության համար:
1Թես․ 4:3 Որովհետև սա է Աստուծո կամքը՝ ձեր սրբությունը :
Մատթ․ 5:8 Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստծուն կտեսնեն։
Ծոմապահության երկրորդ օրը նվիրված էր միաբանությանը։ Մեկ Տեր,մեկ հավատք,մեկ մկրտություն։
Հռոմեացի 13:20 Թող Խաղաղության Աստվածը կործանի սատանային ձեր ոտքերի տակ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ բոլորիդ հետ լինի։
Միաբանությունը ոչ թե միայն ընկերություն է՝ կառուցված շնչի ոլորտի և համակրանքի վրա այլ մեկ գործի, մեկ նպատակի շուրջ հավաքված գործողություն : Միաբանության մեջ կարևոր է, որպեսզի մարդն ունենա որոշում և սկզբունքայնություն և Աստված կօրհնի այդ միաբանությունը:
Երրորդ օրվա թեման էր եկեղեցու քանակային և որակային աճը: Աղոթք տարածքային ծառայությունների, տնային խմբակների և գթության ծառայության համար:
Աստծո կամքն է, որպեսզի մեր միջոցով, մեր կյանքի փորձառությունների շնորհիվ ուրիշ մարդիկ փրկություն գտնեն: Ավետարանը քարոզելու լավագույն ձևը սեփական կյանքի, սեփական բնավորությունների փոփոխության օրինակներն են: Ավետարանչությունը, այցելությունները, մարդկանց հանդեպ հոգատարությունը պետք է մեր ապրելակերպի մասը կազմեն, ինչպես դա եղել է առաջին եկեղեցու ժամանակներում:
Գործք2:46-47 Եվ ամեն օր միաբան տաճարում էին լինում և հաց էին կտրում տներում և ուրախություն ով և սրտի միամտությունով կերակուր էին ուտում, Աստծուն էին օրհնում և ժողովրդի առաջին շնորհք ունեին։ Եւ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։
Քրիստոնեությունը կենսակերպ է: Տերն ուզում է, որպեսզի դուրս հանենք մեր կյանքից այն, ինչն Իր կամքով չէ:
Հիսուսն ասում է. ես էկա, որպեսզի դուք ավելիով կյանք ունենաք: Հնարավոր չէ ավելիով կյանք ունենալ եթե մեր կյանքը չենք համապատասխանեցնում Աստծո խոսքի ստանդարտներին:
Մեղք չգործելը լավ է, բայց կա ավելի վեր բան, քան պարզապես առանց մեղք չգործելու ապրելը, որն է Տիրոջը հաճելի լինելը:
Սեփական լրատվություն