Վաղն ավելի լավ է լինելու․Մանրապատում
Մի թանկարժեք մեքենա կանգնեց Միսիսիպի գետի կամրջի վրա, և ապա դուրս եկավ թանկարժեք հագուստով մի տղամարդ:
Նա կանգնեց կամրջի եզրին և պատրաստվեց ցատկելու: Անմիջապես մեքենաների մի երկար շարան առաջացավ այդ վայրում, ժամանեցին նաև ոստիկանները, փրկարարները և բժիշկները:
Նրանք սկսեցին համոզել տղամարդուն չցատկել, բացատրեցին, որ եթե ցատկի, կարող է նույնիսկ չմահանալ, այլ ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ:
Մեքենաների շարանի մեջ կանգնած էր նաև մի բեռնատար: Բեռնատարի վարորդը, ով մեծահասակ այգեպան էր, դուրս եկավ մեքենայից և քայլեց դեպի դեպքի վայրը:
Երբ հասավ ցատկել ցանկացող տղամարդուն, դիմեց նրան.
-Հեյ, դու, ես աշխատանքի եմ շտապում: Կամ ցատկիր, կամ էլ հեռացիր կամրջի վրայից: Բայց եթե որոշես չցատկել, իմացիր` վաղն ավելի լավ է լինելու:
Այս խոսքերից հետո ինքնասպանության կատարել ցանկացող տղամարդը ետ դարձավ կամրջի եզրից և հանձնվեց ոստիկաններին: Նրան նստեցրին մեքենայի հետևում և ուղևորվեցին դեպի հիվանդանոց: Ամբողջ ճանապարհին նա միայն մեկ արտահայտություն էր անընդհատ կրկնում. «Վաղն ավելի լավ է լինելու»:
Ինչպիսի դժվար իրավիճակում էլ հայտնվենք, պետք չէ հանձնվել: Աստված Իրեն ապավինողների համար այնպիսի ապագա է պատրաստել, որ ամենավառ երևակայությունն անգամ չի կարող նկարագրել:
Հույսով քայլենք դեպի այդ ապագան` անդադար հիշելով.«Վաղն ավելի լավ է լինելու»:
Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ