Վաղը ուշ կլինի
Նոր սերունդ» եկեղեցում այսօր՝ մայիսի 30-ին, ավագ ծառայող Գոհար Մխիթարյանը եկեղեցու անունից շնորհավորեց հովիվ Հայկուհի Բաբայանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ամբողջ եկեղեցին հոտնկայս օրհնեց բոլորի կողմից շատ սիրելի Հայկուհի քրոջը և նրա համար ջերմ աղոթքներ բարձրացրեց առ Աստված: Փառաբանության խումբն էլ մի գեղեցիկ երգ նվիրեց սիրելի հովվին:
Կիրակնօրյա պատգամախոսն այսօր Հրաչ Մանուկյանն էր: Նա իր խոսքն սկսեց կրակոտ աղոթքով:
Ինչպես միշտ, ամսվա վերջին կիրակին այսօր նույնպես նվիրված էր ավետարանչությանը: Պատգամախոսը, հիմնվելով հարուստի ու աղքատ Ղազարոսի մասին Ղուկասի Ավետարանի 16-րդ գլխում նկարագրված հայտնի պատմության վրա, վեր հանեց մի շարք ճշմարտություններ:
Նա նախ ցույց տվեց, որ դրախտն ու դժողքը իրական են, կան, գոյություն ունեն և բոլոր մարդիկ մահվանից հետո, ուզեն թե չուզեն, հայտնվելու են դրանցից մեկում հավիտենապես:
Այնուհետև հենց նույն պատմության և սուրբգրային այլ հատվածների հիման վրա ապացուցեց, որ դրախտ կամ դժողք ընկնելու համար նախապայմանը հարուստ կամ աղքատ լինելը չէ: Չէ՞ որ հավատի հսկաները՝ Աբրահամը, Դավիթը, Սողոմոնը և այլոք անչափ հարուստ մարդիկ էին:
Հետևաբար ամենակարևոր եզրակացությունը հետևյալն է. փրկվելու համար անհրաժեշտ է անվերապահորեն հավատալ Աստծո Խոսքին, հավատալ ամբողջ սրտով, հավատալ, որ Հիսուսը մեր փոխարեն կրել է մեղքի պատիժը և մեզ անվճար տվել փրկություն: Մեզնից պահանջվում է հավատալ, ապաշխարել և ապրել մեղքից զերծ կյանքով:
Ավելին, Հիսուսին ընդունելով մեր սրտերում և փրկվելով, մենք պարտավոր ենք ապաշխարության առաջնորդել նաև մեր հարազատներին ու մերձավորներին: Եվ չպետք է դա հետաձգենք մինչը «հարմար պահը»: Դա պետք է անել անհապաղ, հենց այսօր, հենց հիմա: Վաղը կարող է ուշ լինել:
Խոսքից հետո դահլիճում ներկա այն անձինք, ովքեր դեռ իրենց սիրտը չէին հանձնել Տեր Հիսուսին, ապաշխարության աղոթքով Հիսուսին ընդունեցին որպես Տեր և որպես Փրիկիչ:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ. լր.