Վարորդը ծախսել է 600 հազար դոլար Աստծուն գովազդելու համար

Վարորդը ծախսել է 600 հազար դոլար Աստծուն գովազդելու համար

Բեռնատարի 72-ամյա վարորդ Հարոլդ Սկոտը իր ամբողջ խնայողությունները ծախսել է մի քանի վայրում Աստվածաշնչյան խոսքերով գովազդային վահանակներ տեղադրելու համար:

«Առանց Աստծո կյանքն անիմաստ է» և «Հիսուս Քրիստոսը մեռավ աշխարհի մեղքերի համար»,- գրված է վահանակներին:

Հարոլդ Սկոտը վերջին երկու տարում գովազդային վահանակների վրա տեղ գնելու նպատակով ծախսել է 600 հազար դոլարից ավելի: Դա հիմնականում եղել է իր սեփական փողը:

Սկոտը իր կոչումն է համարում մարդկանց Աստծո մասին պատմելը, այդ պատճառով գովազդայինվահանակներ գնելը համարում է դրա եղանակներից մեկը: Դրա շնորհիվ հարյուրավոր մարդիկ կիմանան քրիստոսի մասին:

«Ես պարզապես փորձում եմ մարդկանց հասցնել Բարի Լուրը, որպեսզի մարդիկ դարձի գան դեպի Տերը, քանի դեռ ուշ չէ: Շատերի համար այս գաղափարն անիմաստ է թվում, սակայն ես պատասխանում եմ.Դուք պարզապես չեք հասկանում, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը, որ Նրա շնորհիվ մենք ունենք հավիտենական կյանք և ազատ ենք մեղքի և մահվան անեծքից»,- ասում է  Սքոթը: Նա նաև ավելացնում է, որ շատ կուզեր այսպիսի միջոցառումը համազգային բնույթ կրեր, բայց իր միջոցները դրա համար բավարար չեն: Սակայն նա հույս ունի, որ կկարողանա ոգեշնչել ուրիշ քրիստոնյաների այս գործում ներգրվելու համար: 

                                                                                                                               Աղբյուր՝ invictory.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ