Վերջին քայլը թագավորինն է

Վերջին քայլը թագավորինն է
Պողոս առաքյալն ասում է, որ մենք չեմպիոններ ենք, որովհետև մեր կյանքի ցանկացած իրավիճակում ներկա է Աստված, Հիսուսը՝ չեմպիոնը բնակվում է մեր մեջ:  
Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց: (Հռովմ. 8: 37)
Աստված մեզանից ուզում է չեմպիոն պատրաստել:  
Մեր կյանքում կան տարբեր իրավիճակներ, որ հաճախ մեզ խանգարում են. դժվարություններ, ֆինանսական, ընտանեկան, անձնական խնդիրներ, նեղություններ, որ մեր կյանքում կատարվում են, դրանք մեկ նպատակով են լինում. Աստված ուզում է դրանք որպես հումք վերցնել, ու դրանցով մեզանից չեմպիոն սարքել: Չեմպիոն միանգամից չեն դառնում, այն դժվար ընթացք է պահանջում՝ երբեմն արցունքոտ ու ցավոտ:
Հաղթությունը ինքն իրեն չի գալիս: Տորթ պատրաստելիս օգտագործվում են այնպիսի հումքեր, որոնց առանձին օգտագործումը այնքան էլ հաճելի չէ, ինչպես վանիլինը կամ ալյուրը, սակայն երբ դրանք խառնվում են այլ բաղադրիչների հետ կարող ենք վայելել ստացվածի համը: Մեր կյանքի դառը իրավիճակները լավ հումք են, որպեսզի մենք դառնանք հաղթողներ: 
Հակոբոսն ասում էր ուրախացեք, եթե ձեր կյանքերում փորձություններ են լինում, որովհետև դրանք բերում են հաղթություն, փորձառություն, որը մնալու է քո մեջ ու դու դառնալու ես չեմպիոն: 
Աստված մեզ հետ միայն այն ժամանակ չէ, երբ մեզ մոտ ամեն-ինչ լավ է, երբ մենք քայլում ենք ուղիղ գծով, այլ նաև այն ժամանակ, երբ մենք պարտություն ենք կրում, երբ մենք սխալվում ենք ու ընկնում: Միևնույն է Աստծո սերը, Աստծո ներկայությունն ու պաշտպանությունը  միշտ մեզ հետ է: Նա մեզ երբեք մենակ չի թողնի, որպեսզի մեզ հաղթող դարձնի:
Տրտունջը արգելք է չեմպիոն դառնալու համար, դրա համար Տերը չի ուզում, որ տրտնջանք, Նա ուզում է, որ հասկանանք, որ ինքը թույլ չի տա, որ սատանան մեզ քաշի իր տերիտորիայի մեջ: Սատանան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որովհետև ինքը զորություն չունի: Նա կարող է փորձել քեզ դուրս քաշել, բայց դու կարող ես ասել, որ այն, ինչ կատարվում է այսօր քեզ հետ, քո ընտանիքի, ֆինանսների հետ չի կարող բաժանել քեզ Աստծո սիրուց, որովհետև Աստծո ներկայությունը ու զորությունը քեզ հետ են: 
Եթե քեզ թվում է, որ դու արդեն ընկել ես ու անկման մեջ ես, հիշիր, որ միշտ վերջին խոսքը Աստծունն է:
Սեփական լրատվություն:
Տեսանյութը՝ շուտով:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ