Վստահություն Աստծուն

Վստահություն Աստծուն
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Նոր սերունդ» եկեղեցում քարոզում էր հովիվ Սուսաննա Հարությունովան:
«Մարդիկ հաճախ ասում են՝ ես հավատում եմ Աստծուն: Իհարկե, ամեն մարդ ունի յուրահատուկ հավատ: Բայց հավատը պետք է մշտապես աճի, ավելանա: Այն աճում է Աստծո Խոսքում: Հավատը նման է երեխայի՝ որպեսզի աճի, հարկավոր է սնել, հակառակ դեպքում կհյուծվի և կմահանա:
Սատանան ստեղծում է խոչընդոտներ, որպեսզի խանգարի մարդու հավատի աճին: Սատանային հաղթելու միակ եղանակը հավատը Աստծո Խոսքով սնելն է:
Հավատը վստահություն է: Եթե հավատում ես մեկին, ուրեմն վստահում ես նրան, գիտես, որ չի լքի քեզ և հավետ հավատարիմ կլինի: Եթե հավատում ես Աստծուն, ուրեմն վստահ ես, որ Նա սիրում է քեզ և օգնում է քեզ քո բոլոր քայլերում:
Աստծո զավակի կյանքում պատահական ոչինչ չի լինում: Մենք չենք հավատում ճակատագրին: Մեր ճակատագիրը Աստված է: Միայն նա գիտի, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում:
Դավիթը վստահ էր, որ Տերը իր ամրոցն է ու իր զորությունը (Սաղմ.90): Դավիթը գիտեր, որ Տերը հավատարիմ է: 
Դավիթը Գողիաթի դեմ գնաց փոքր քարերով, բայց մեծ հավատով: Նա վստահեց ոչ թե իր ուժին կամ քարի զորությանը, այլ Աստծուն:
Աստված սիրում է Իրեն սիրող, վստահող ու երկրպագող մարդկանց:
Ամեն դժվարություն, ամեն փորձություն պատրաստում է քեզ մի նոր ծառայության համար: Եթե տեսնես Տիրոջ զորությունը և վստահես Նրան, ապա կանցնես հավատից՝ հավատ, զորությունից՝ զորություն, փառքից՝ փառք: Կընկնեն քո խնդիրները, դժվարությունները, հիվանդությունները և դու կտեսնես այդ անկումը»:

Սեփական լրատվություն
Տեսանյութը՝ շուտով:
 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ