Ընդհանուր երիտասարդական ծառայություն (Լուսանկարներ)

Ընդհանուր երիտասարդական ծառայություն (Լուսանկարներ)
Ապրիլի 28-ին՝ երեկոյան 18:00, եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ "NG|YOUTH" երիտասարդական ծառայության կազմակերպած ընդհանուր երիտասարդական հանդիպումը, որի հատուկ հյուրն էր հովիվ Տիգրան Թադևոսյանը:
10261816_10201483704047233_876017746_n.j
"NG|YOUTH" թիմը ջանք ու եռանդ չէր խնայել երեկոն հնարավորինս յուրահատուկ, հագեցած և ուրախ կազմակերպելու համար՝ հատուկ միջավայր, լուսավորություն, երաժշտություն, հյուրասիրություն:10270192_10201483771248913_73415289_n.jp 
Բայց երեկոյի առանցքը հովիվ Տիգրան Թադևոսյանի խոսքն էր: Հովիվը խոսեց երիտասարդների սկզբունքային լինելու կարևորության  մասին:
Հովիվն իր խոսքը սկսեց՝ մեջբերելով Ա. Հովհ. 2:14-15 համարները. 
«…Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զօրաւոր էք. Եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին։ Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է»։
 10261860_10201483771768926_1508330411_n.
«Երիտասարդությունն այն սերունդն է, որն իրապես զորավոր է և կարող է ռեֆորմացիա անել, բայց դրա համար նախ Աստծո Խոսքը պետք է բնակվի նրանց մեջ: Ոչ թե պարզապես Գիրքը կարդալ է պետք, այլ Նրանով առաջնորդվել, ապրել, արդյունքում դա հաղթանակ կբերի այս աշխարհի իշխանի, օդի իշխանի նկատմամբ»:
10306948_10201483756608547_574299789_n.j
«Անհարժեշտ է սկզբունքային լինել նույնիսկ ամենապարզ հարցերում՝ խոսքից մինչև գործ: Ընտրել ճիշտ ընկերություն, քանի որ չար ընկերակցություններն ապականում են բարի վարքերը (Ա. Կոր. 15:33)։  Մի՛ նմանվեք աշխարհին, դուրս եկեք այս աշխարհի կողմից ստեղծված համակարգից, հրաժարվե՛ք նրանց պես խոսելուց, շփվելուց, մտածելուց, գործելուց, մի՛ հարմարվեք մեղքին. Միգուցե ձեզ սկզբում չընդունեն. Հալածեն բայց կգա ժամանկ, որ դուք հեղինակություն կլինեք և ձեր խոսքն ազդեցիկ կլինի»:
10312172_10201483797089559_1055000404_n.
Իր խոսքի վերջում հովիվն աղոթեց երիտասարդների համար, որպեսզի Տերը հաստատի բոլորին, որպեսզի Խոսքը բնակվի նրանց մեջ, որպեսզի նրանք հաղթեն չարին:10269976_10201483698487094_432326910_n.j
Ծառայության առաջին մասն ավարտվեց երկրպագությամբ: Այնուհետև եղավ փոքրիկ հյուրասիրություն, որը հրաշալի առիթ էր տպավորություններով կիսվելու, միմյանց հետ շփվելու համար:10318818_10201483768048833_2053096010_n.
Կարծիքներ
Անչափ հաճելի, հետաքրքիր ու խորհրդավոր մթնոլորտ էր տիրում և շատ հագեցած խոսք էր: Հովվի առօրեական օրինակներն ստիպեցին ավելի լավ հասկանալ իր ուղերձը: Զգում եմ, որ այս ծառայությունից հետո իմ մեջ ինչ-որ բան ավելի ամրացավ:
Անի Հարությունյան
Համամիտ եմ հովվի խոսքին, երբ նա սկզբունքայնությունը համեմատեց ժայռի հետ: Իսկապես սկզբունքային անհատը միշտ ունի հիմնավորված տեսակետ և անփոփոխ է դրանում: Սկզբունքայնությունն ուղիղ կապ ունի նաև ավետարանչության հետ, եթե դու որոշել ես ողջ կյանքդ ապրել Աստծո հետ, ապրել սուրբ, չխաբել, չբամբասել և այլն, և դրանում հաստատուն ես, ապա այդ սկզբունքները կառաջարկես նաև ուրիշներին:
Անահիտ Սարգսյան
Ծառայության լուսանկարները կարող եք դիտել այստեղ:
Հավելենք նաև, որ համանման հաջորդ ծառայությունը տեղի կունենա նույն վայրում, մայիսի 12-ին՝ երեկոյան 18:00:
"NG|YOUTH" երիտասարդական ծառայություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ