Ընտանիքի տոն. Խրատն ու Տիրոջ ուսմունքը ընտանիքում (լուսանկարներ)

Ընտանիքի տոն. Խրատն ու Տիրոջ ուսմունքը ընտանիքում (լուսանկարներ)
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է, որը նաև պետականորեն հաստատված տոն է Հայաստանում: 
«Նոր սերունդ» եկեղեցու ստեղծագործական խումբը մայիսի 17-ին կազմակելպել էր Ընտանիքի օրվան նվիրված համերգային ծրագիր՝ երաժտական և պարային տարբեր համարներով:
Համերգային ծրագրից հետո Հովիվ Տիգրան Թադևոսյանը ներկայացրեց օրվա հյուրին՝ Չարենցավանի Երգ Երգոց եկեղեցու հովիվ Գնել Արսենյանին:
Գնել Արսենյանը եկեղեցուն դիմեց իր խոսքով՝ ընտանիքի, ծնող-երեխա հարաբերությունների և ծնողական օրհնության կարևորության  մասին:
«Եկեղեցին այսօր մեծ հարց է լուծում երկրի մաշտաբով՝ պահպանելով քրիստոնեական ընտանիքի արժեքները, քանի որ եկեղեցին կազմված է ընտանիքներից իսկ երկիրի հիմքը կազմում են ընտանիքները: Երկիրը չի կարող լավը լինել, եթե ընտանիքները լավը չեն: Այսօր մարդիկ փորձում են տարբեր միջոցներով բարելավել երկրի դրությունը՝ Սակայն այն չի փոխվի, եթե մեր ճանապարհները Աստծո ճանապարհների հետ չհամապատասխանեցնենք: Հայրերի սրտերը պիտի դառնան որդկանց, որդկանց սրտերը՝ հայրերին:  
Երբ Աստված գա և չտեսնի սիրտ-սրտի հարաբերություն, այնտեղ կլինի անեծք:
(Եփես. 6: 4) ... Հայրեր, մի՛ բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքով։
Ամեն խրատ ունի իր մեջ տրտմություն և բարկություն: Սիրելի՛ ծնողներ, խրատե՛ք և դաստիարակե՛ք ձեր երեխաներին, բայց ուշադի՛ր եղեք, որպեսզի այն չհանգեցնի երկարատև բարկության և ձեր երեխաների կյանքում սատանայի համար դուռ չբացվի:
Դավիթը հզոր և զորավոր մարդ էր: Սատանան Դավիթի կյանքում եկել էր Գողիաթի տեսքով, առյուծի, հազարավոր փղշտացիների տեսքով, և Դավթին հաղթել չէր լինում: Սակայն, երբ նրա դեմ դուրս էր եկել իր որդին, Դավիթը գնում էր գլխիկոր, բոբիկ և լաց էր լինում: Մենք պետք է սատանայի խորհուրդները իմացող լինենք: Դավիթը տարիներ շարունակ չէր ընդունում Աբիսողոմին, բայց վերջապես մի օր նա հանդիպեց և համբուրեց որդուն, բայց արդեն շատ ուշ էր: Հայրե՛ր, զգայու՛ն եղեք, մի՛ ուշացրեք համբուրել նրան, ում պետք է համբուրեք, այլապես խրատն ու համբույրը արդեն չեն օգնի: Զգու՛յշ եղեք, որպեսզի չբարկացնեք ձեր որդկանց այդ խրատով և ուսմունքով:
Մենք պետքէ թողնենք բոլոր օտար բաները, այլապես դա փորձանք կբերի իր հետ: Երբ մենք թույլ ենք տալիս, որ օտար բաները մտնեն ընտանիքի մեջ, հոգևոր աշխարհի համար դառնում ենք՝ ինչպես գիշատիչի համար մի կտոր միս: Մաքուր և սուրբ եղեք, որովհետև կանչում եք Նրա անունը, որ կոչվում է Սուրբ Աստված: Մի՛ հետևեք, քաղաքավարությանը, կամ ամոթին, այլ կանխե՛ք օտարի մուտքը, այլապես հետևանքը բարի չի լինի:
Հայրը պետք է խրատի և սովորեցնի իր որդուն, որ նա իրեն պատիվ տա, որպեսզի որդու համար լավ լինի:
(Եփես. 6: 1-3) Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով,  Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։
Որդիք, մի՛ ցավեցրեք ձեր ծնողներին, որովհետև ծնողը նա է, ում մեջ է քո օրհնությունը: Պատի՛վ տուր, որ քեզ համար լավ լինի:
Օրհնությունը իրական չէ, երբ այն սրտից չէ: Ձեր ծնողներին լա՛վ վերաբերվեք, որպեսզի ստանաք նրանց օրհնությունը: Հակոբը վերաբերվում էր իր որդիներին այնպես, ինչպես նրանք կան, և ամենքին իրենց չափով օրհնություն տվեց:
Զսպե՛ք ձեր կրքերը ծնողների նկատմամբ: Երբ նա խոսոմ է ձեզ հետ, իմացեք, որ Աստծո փոխանորդն է խոսում ձեզ հետ:
Աստծո խոսքն ասում է՝ ով իր ծնողին անարգի մահով մեռնի: Ով իր մորը կամ հորը ցածրացնի, անարգի, նրա ճրագը կհանգչի:
Հովսեփը շատ ավելի հարգված էր, շատ ավելի իմաստուն ու հարուստ էր քան իր հայրը, բայց իրերկու որդիների ձեռքը բռնած գնաց իր հոր՝ Հակոբի, մոտ, որպեսզի օրհնվի նրա կողմից: Հովսեփի համար կարևոր էրիր հորից, այլ ոչ թե փարավոնից ստացած օրհնությունը:
Ինչպիսի՞  հարաբերություն ունես դու այսօր քո ընտանիքի հետ:
Մեզ հետ զրույցում Գնել Արսենյանն ասաց. « Այս ընդունված օրին նախ պետք է տալ այնպիսի նշանակություն,  ինչպիսինն է  է Նոր տարին, Մարտի 8-ը: Լավ կլինի, որ մարդիկ ընտանիքներով հավաքվեն, միաբանվեն, նշեն ու շնորհավորեն միմյանց: Մեր երկրի օրհնությունը կապված է մեր երկրի ընտանիքների օրհնության հետ: Աստված այսօր ուզում է, որ մենք բերենք ընտանիքների մեջ ոչ թե գոյատևման մեխանիզմ, այլ Տիրոջով հարաբերություններ» :
Ստորև կարող եք դիտել  ֆոտոշարքը:
IMG_7909.JPGIMG_7927.JPGIMG_7947.JPGIMG_7960.JPGIMG_7996.JPGIMG_8005.JPGIMG_8027.JPGIMG_8043.JPG
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ