Յոթ սխալ, որ կօգնեն դաստիարակել երեխային

Յոթ սխալ, որ կօգնեն դաստիարակել երեխային

«Family First» (Առաջին հերթին ընտանիքը) կազմակերպության նախագահ Մարկ Մերիլը Charisma ամսագրում գրում է, թույլատրելի յոթ իրավիճակների մասին, որոնք կարող են դրական դեր խաղալ երեխայի դաստիարակության գործում:

Թույլ տվեք ձեր՝ երեխան վատ գնահատական ստանա: Եթե ձեր երեխաները ձեզ չեն լսում և դասերը չեն սովորում, փոխարենը հեռուստացույց են դիտում, մի դիմադրեք: Թող չկատարված ստուգողական աշխատանքը հետագայում օգնի գիտակցել, որ տնային առաջադրանքը միշտ պետք է կատարել, իսկ ուսմանն ավելի շատ ուշադրություն դարձնել, քան ժամանցին:Թույլ տվեք ձեր՝ երեխան մնա առանց մեքենայի: Եթե ձեր դուստրը խանութներում ծախսել է գրպանի ամբողջ գումարը և մոռացել է լիցքավորել մեքենան, նրան լիցքավորման փող մի տվեք: Դրանով նա կսովորի ճիշտ տնօրինել ֆինանսները և ապագայում անփող չի մնա:Թույլ տվեք ձեր՝ երեխաները սպորտային հագուստը կամ այլ դպրոցական պարագաներ մոռանա տանը: Կարիք չկա վազել երեխայի ետևից կամ գնալ դպրոց, որպեսզի նրան տաք մոռացված իրերը: Երեխաները պետք է սովորեն պատասխանատվություն կրել և ուսուցչի առաջ խոստովանեն իրենց անկազմակերպ լինելը:Թույլ տվեք ձեր՝ երեխան տնային առաջադրանքը մոռանա տանը: Եթե ձեր երեխան տնով մեկ ցանել է դպրոցական տետրերը և ժամանակին դրանք չի դասավորել պայուսակի մեջ, մի հիշեցրեք նրանց այդ մասին: Թող նրանք դառնան ավելի ուշադիր և պատասխանատու, որպեսզի հետագայում նման դեպքերը չկրկնվեն:
Թույլ տվեք, որ ձեր երեխան մնա առանց բուտերբրոդի: Եթե ձեր երեխան անուշադիր է եղել և բուտերբրոդը տանն է մոռացել, մի անհանգստացեք և բուտերբրոդը դպրոց մի տարեք: Թող կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:Թույլ տվեք՝ ձեր երեխան հագնի կեղտոտ կիսագուլպաներ: Եթե ձեր երեխան ժամանակին չի հավաքում իր կեղտոտ սպիտակեղենը, որպեսզի լվացվեն, մի հիշեցրեք նրանց այդ մասին: Թող մեկ-երկու անգամ կեղտոտ կիսագուլպայով գնան դպրոց: Հետագայում նրանք ամեն բան ժամանակին կհավաքեն:Թույլ տվեք՝ ձեր երեխան չմասնակցի երեկույթին, սիրված խմբի համերգին, արշավին և այլն: Եթե երկու շաբաթ անընդմեջ խնդրել եք ձեր երեխային, որ կարգի բերի իր սենյակը, հակառակ դեպքում թույլ չեք տա մասնակցել երեկույթին և այլն, և նա չի կատարել ձեր խնդրանքը, եղե՛ք ձեր խոսքի տերը: Թող երեկոյի օրը ձեր երեխան տանը նստի:

Աղբյուր՝ invictory.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ