Զապորոժյեում բացվեց «Նոր սերունդ» եկեղեցի
2013 թ. ապրիլի 14-ին Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի Խորտիցայի շրջանում տեղի ունեցավ «Նոր սերունդ» եկեղեցու հանդիսավոր բացումը: Ծառայության բանախոսը Դմիտրի Մակարենկոն էր՝ Նովոմոսկովսկ քաղաքի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվն ու «Հրաշքների վրան» առաքելության գլխավոր ավետարանիչը:
Եկեղեցու բացմանը նախորդել էին եռանդուն աղոթքներն ու բացօթյա ավետարանչությունը, որ կազմակերպել էր Մարգանեցի «Նոր սերունդ» եկեղեցին: Պաշտամունքին մասնակցելու էին եկել 330 հոգի: 60 մարդ արձագանքեցին ապաշխարելու և Աստծո հետ հաշտվելու կոչին:
Այդ երեկո Դմիտրի Մակարենկոն քարոզում էր այն մասին, որ աստվածային բժշկությունն իրականություն է: Եվ որպեսզի մարդիկ արագ ընկալեին դա, հովիվ Դմիտրին հիվանդ մարդուն համեմատեց տեխսպասարկման կայան բերված խափանված մեքենայի հետ:
«Ինչպես տեխսպասարկման կայանի վարպետն է փոխում խափանված մասերը, այդպես էլ Աստված բժշկում է մարդու վնասված օրգանները: Գլխավորը դրան հավատալն է», - սովորեցնում էր բանախոսը:
Քարոզի ավարտին ավետարանիչ հովիվ Դմիտրին մարդկանց ապաշխարության կոչ արեց, ինչը Աստծո հետ վստահելի հարաբերություններ սկսելու առաջին քայլն է: Դրանից հետո քարոզիչը հատուկ աղոթեց տարբեր հիվանդություններից բժշկության համար: Այդ երեկո արձանագրվեց հրաշալի բժշկության մի քանի դեպք, որոնց մասին պատմեցին հենց բժշկվածները:
Վ.Ի.Դոնովսկայայի աջ ականջը չէր լսում մոտ մեկ տարի, բայց ծառայությունից հետո սկսեց հիանալի լսել: Անաբել Գերբիշը հինգ տարի տառապում էր շլությամբ և վատ տեսողությամբ, բայց նրա կյանքում նույնպես հրաշք կատարվեց: Իսկ Լարիսա Նովոսելեցկայայի ողնաշարը վնասված էր և նա միշտ ցավ էր զգում: Ծառայության ընթացքում նա բժշկվեց և այդ մասին պատմեց բոլոր ներկաներին:
Զապորոժյե քաղաքի «նոր սերունդ» եկեղեցու հովիվ դարձավ Տարաս Կուրիլենկոն:
Դմիտրի Մակարենկոն գոհ էր առաջին ծառայությունից: Տեղեկանալով հովիվ Տարասի ծրագրերի մասին, նա խորհուրդ տվեց. «Անհրաժեշտ է շատ աշխատել, որպեսզի մեծ եկեղեցի աճեցնել: Անհրաժեշտ է պատասխանել մարդկանց խնդիրներին: Չէ՞ որ եկեղեցին հենց այնպես չէ պետք մարդկանց, նրանց պետք է իրենց խնդիրների լուծումը: Եթե եկեղեցին օգնի լուծել մարդկանց խնդիրները, մարդիկ կհաճախեն եկեղեցի և այն կլինի օրհնություն քաղաքի համար»:
Ըստ ng.lv-ի