Զապորոժյեում միասին աղոթում էին 12 հազար մարդ «Նոր սերունդ» եկեղեցիներից
«Նոր սերունդ» միջազգային շարժման կազմի մեջ մտնող եկեղեցիների 12 հազար հետևորդներ 2013թ, մայիսի 6-ին միասին աղոթում էին Զապորոժյեի «Սլավուտիչ-Արենա» մարզադաշտում:
Այս իրադարձությանը լրջորեն նախապատրաստվել էին: Որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցեր ծառայությանը, Ուկրաինայի բոլոր քաղաքներում աշխատել են ավետարանիչների խմբերը: Մեծ աշխատանք էր կատարվել նաև սոցիալական ցանցերում և հեռտուստատեսությամբ: Ծավալուն գովազդային աշխատանքի շնորհիվ այս աղոթքի մասին տեղեկացել էին ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի, Լատվիայի, Ղազախստանի և այլ երկրներևի բնակիչները: «Իսկապես հրաշք է, որ մենք այստեղ ենք,- իրենց զգացածն են պատմում Ալեքսանդր և Սվետլանա Նասուպովները՝ միսիոներները Չինաստանից:- Եվ մենք դրա համար երախտապարտ ենբք Աստծուն: Հույս ունենք, որ այստեղից Սուրբ Հոգու առավել շատ կրակ կտանենք հաավ-արևելյան Ասիա: Շնորհակալ ենք Աստծուն այս հնարավորության համար»:
Աղոթքի ծառայությունը սկսվեց ֆլեշ-մոբով, որին մասնակցում էին 120 հոգի: Նրանց ակտիվորեն աջակցում էր փառաբանության խումբը, որի մասնակիցների քանակն այս տարի հասել էր 1350 -ի: Աղոթքի ժամանակ 350 մարդ հետևում էին կարգ ու կանոնին:
Համաուկրաինական աղոթքը ուղիղ եթերով հեռարձակվում էր «CNL» հեռուստաալիքով, ինչպես նաև համացանցային «Бог-TV» և «Newgeneration» հեռուստաալիքներով: Վիճակագրությունը ցույց տվեց, որ աղոթքի ժամանակ հեռուստադիտողների քանակը 500 հազար էր, իսկ առցանց այցելուներինը՝ 4177:
«CNL» հեռուստաալիքի նախագահ Մաքսիմ Մաքսիմովն ասոմ է, որ այս աղոթքի ծառայությունը լուսաբանելն իր համար մեծ պատիվ է: «Ամեն բան, որ անում է «Նոր սերունդը», շատ տպավորիչ է: Այստեղ Տերը գործում է, և ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ կա Սուրբ Հոգու շարժում: Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ Աստծո զորությունն ակնհայտ է: Իսկ այստեղ այն ակլնհայտ է»:
Զանգերի կենտրոնի օպերատորները նույնպես խոստովանում էին, որ Աստված հպվում է իրենց: Օրինակ, խարկովցի Զոյա Ա-ի ավշագեղձերը փոքրացան և անհետացավ կրծքագեղձի ուռուցքը, որը նար մոտ առաջացել էր 7 տարի առաջ՝ վիրահատությունից հետո: Լյուբով Պ-ն էլ նշեվ, որ լիովին վերականգնվեց իր օրգանիզմի աշխատանքը, թեև երկու օր առաջ ամբողջովին խանգարված էր:
Ծառայությունը կազմված էր մի քանի մասից: Ամեն բլոկի ընթացքում ծառայողներն աղոթում էին Ուկրաինայում թմարամոլության խնդրի վերացման, ընտանիքների օրհնության, տեղական իշխանությունների համար և խնդրում էին Աստծուն բժշկել հիվանդությունները:
«Նոր սերունդ» եկեղեցիների համաուկրաինական աղոթք տեղի է ունենում արդեն հինգերորդ անգամ: Այս ծառայությունների ժամանակ բժշկվում են մարդկանց անբուժելի հիվանդություններ, մարդիկ հույս են ձեռք բերում, ամրանում է նրանց հավատը: Մի տղամարդ, որ մանկուց կույր էր, սկսեց տեսնել: Երիտասարդ աղջկա ոտքերի երկարությունները հավասարվեցին: Շատերը զգացին Աստծո հպումը իրենց կյանքում:
Այդ օրը Հիսուսին իրենց սրտերում ընդունեցին 2000 մարդ:
Աղբյուր` ng-gazeta: