Ժամանակավոր և թեթև նեղություններ
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի մարտի 2-ի կիրակնօրյա պատգամը ոգեշնչող էր և անչափ քաջալերող:
Ամեն մի նեղության ծանրությունը կախված է նրանից, թե ինչպես է մարդ ընկալում այդ նեղությունը: Կան մարդիկ, որ սիրում են խորացնել իրենց խնդիրները: Ամեն մի փոքր ցավ ներկայացնում են որպես «մահացու» հիվանդություն՝ «ատամիս ցավից մեռնում եմ...»: Սակայն եթե ուզում ենք, որ նեղությունները կարճ լինեն ու թեթև, պետք է սովորել պատերազմել դրանց դեմ մեր մտքի մեջ: Եվ եթե ճիշտ ձևով անցնենք նեղության միջով՝ Աստված կզորացնի մեզ, կհաստատի ու կհիմնի.
«Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ »: 1 Պետր. 5:10:
Հատկանշական է, որ Պետրոսն ասում է՝ «մի քիչ չարչարվում եք»: Հարկավոր է գիտակցել, որ ցանկացած նեղություն «մի քիչ» է, թեթև է, ժամանակավոր է ու կարճատև:
Դավիթն ու իր զորքը, տեսնելով, որ թշնամին այրել է իրենց քաղաքն ու գերի վերցրել իրենց կանանց ու երեխաներին, «իրանց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վերայ ոյժ չմնաց լալու»։ 1 Թագ.30:4:
Կսկիծ անելու ու ողբալու արդյունքում որևէ օգուտ չեղավ: Ընդհակառակը՝ բոլորն ուժասպառ եղան: Սակայն այդ իրավիճակից ելք կար. «... Դաւիթը զօրացաւ իր Տէր Աստուծովը»։ 1 Թագ. 30:6:
Արդյունքը հայտնի է. Դավիթն ու իր մարդիկ բնաջնջեցին թշնամուն, ազատեցին բոլոր գերիներին և նույնիսկ ավելին՝ առատ ավար ձեռք բերեցին:
Եզրակացությունը միակն է, մի՛ թույլ տուր, որ կսկիծն ուտի քեզ, մի՛ նայիր նեղություններիդ, այլ նայի՛ր Աստծուն, որովհետև Նա է «Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ»: Ես. 61:3:
Սեփ.լր.
Կարծիքներ (1)
Miko Vardanyan
Mar 04, 2014 | 18:52
Tere shat orhni Tigran expayr!