Ժամանա՛կն է

Ժամանա՛կն է
«Նոր սերունդ» եկեղեցու մարտի 9-ի պատգամախոսը երիտասարդ շնորհաշատ քարոզիչ Գոռ Կարապետյանն էր:
Ի՞նչ է կատարվում այսօր աշխարհում, ի՞նչ է կատարվում մեր երկրում, մեր շուրջը: Մի՞թե այն չէ, ինչ գրված է Աստծո Խոսքում.
«Այս էլ իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան։ Որովհետեւ մարդիկ պիտի լինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, առանց բնական զգացումի, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, բարուն թշնամի, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հաճույքներ սիրող, քան աստվածասեր»։ Բ Տիմ. 3:1-4:
Սատանան այսօր իր ամբողջ կարողությամբ պայքարում է, որ որքան կարող է շատ մարդ տանի դժոխք: Մենք ենք՝ եկեղեցին, հավատացյալներս, որ պետք է դիմակայենք դրան, սատանայի ճիրաններից փրկենք մարդկանց ու առաջնորդենք դեպի Աստծո թագավորություն:
Մենք մեր կյանքը համապատասխանեցրել ենք Աստվածաշնչին: Բայց դա դեռ բավարար չէ: Աստված մեզ միայն դրա համար չի կանչել: Աստվածաշունչն է մեզ ասում, թե ինչ պիտի անենք.
«Եվ հիմա, ով Տէր, ...շնորհիր քո ծառաներին, որ նրանք Քո Խոսքը ամենայն համարձակությամբ խոսեն»: Գործք 4:29:
Ուրեմն չպետք է պարփակվենք եկեղեցում: Ժամանակն է, որ գնանք մարդկանց մեջ ու Խոսքը քարոզենք: Եվ դա պիտի անենք ամենայն համարձակությամբ, քանի որ մենք ոչ թե մեր կարծիքն ենք քարոզում, այլ ճշմարտությունը:
goredgar.jpgԵրևանի «Նոր սերունդ» եկեղեցու ծառայությունների մասին իր տպավորություններով կիսվեց և զոհաբերության խոսքով հանդես եկավ Նիդերլանդների «Աստծո Տուն» եկեղեցու երիտասարդական ծառայող, մեր հայրենակից Էդգար Վահանյանը:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ