Զիմբաբվեն դեմ է համասեռամոլությանը
«Երեկվա Եվրոպան անհետացել է, իսկ այսօրվա Եվրոպան ոչ մի սկզբունք չունի» -հայտարարել է նախագահը մայրաքաղաք Հարարեի մարզադաշտում Մեծ Բրիտանիայից Զիմբաբվեի անկախանալու 34-րդ տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթում:
90 տարեկան Մուգաբեն երկրի նախագահն է անկախություն ձեռք բերելուց ի վեր: Եվրամիությունը սպառնում է պատժամիջոցներ օգտագործել այդ երկրում դեմոկրատիայի բացակայության համար: « Այն ինչ որ բնական է, դառնում է անբնական , իսկ ինչ որ անբնական է նրանք բնական են համարում» -ասել է Մուգաբեն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպան աֆրիկյան պետություններին փորձում է պարտադրել համասեռամոլների իրավունքների համար պայքարի թեման:
« Եվրոպայում ասում են. եթե դուք ընդունեք օրենք, որը կարգելի միասեռ ամուսնությունները, ապա մենք ձեզ կպատժենք: Հենց սա էլ նրանք անում են մեզ մոտ և Ուգանդայում: Թող Եվրոպան իրեն պահի համասեռամոլային զառանցանքները և չբերի այստեղ» - հավելել է Ռոբերտ Մուգաբեն:
Աղբյուր՝ TBN-Armenia