Զոհը հաղթության կնիքն է

Զոհը հաղթության կնիքն է

Զոհաբերության կարևորությունը: Զոհաբերության գինը: Ի՞նչ է զոհաբերությունը, ի՞նչ նշանակություն ունի այն Աստծո և մեզ համար: Այս հարցերի լուսաբանմանն էր նվիրել իր կիրակնօրյա պատգամը «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:

«Սամուէլն Իսրայէլի բոլոր տան հետ խօսեց ասելով. Եթէ դուք ձեր բոլոր սրտովը դարձել էք Տիրոջը, ձեր միջից հեռացրէք օտար աստուածները»: (1Թագ.7:3):

Այսօր շատերը երկրպագում են օտար աստվածներին՝ արծաթասիրությանը, ցանկասիրությանը:

Սակայն Աստծո Խոսքը պատվիրում է, որ պատրաստենք մեր սրտերը Տիրոջ համար: Աստված ուզում է նորոգել ձեզ: Եթե ձեր կյանքում առաջին տեղում դնեք Աստծուն, ապա ամեն բան կնորոգվի: Մի պահպանեք հին բաները, դրանք արդեն հոտած են: Պահպանեք նոր բաները, որոնք օրհնություն և ուրախություն են բերում:

Այն ամենը, ինչ քեզ հեռացնում է Աստծուց, կուռք է:

«Եւ Իսրայէլի որդիքը հեռացրին Բահաղիմն ու Աստարովթը եւ միայն Տիրոջը պաշտեցին»: (1Թագ.7:4):

Մի վախեցեք Տիրոջ առաջ ձեր սրտերը բացելուց, ձեր մեղքերը Նրան խոստովանելուց: Նա կօրհնի ձեզ:

«Եւ Սամուէլը մէկ կաթնակեր գառնուկ առաւ, եւ նորան բոլորովին ողջակէզ արաւ Տիրոջ»: (1Թագ.7:9):

Սամուելը զոհ մատուցեց: Զոհը հաղթության կնիքն է:

«Եւ երբոր Սամուէլը մատուցանում էր ողջակէզը, Փղշտացիները մօտեցան որ Իսրայէլի դէմ պատերազմ անեն. Եւ Տէրը նոյն օրը Փղշտացիների վերայ մեծ ձայնով որոտաց, եւ նորանց խռովեցրեց. Եւ նորանք իսրայէլի առաջին զարկուեցան»։ (1Թագ.7:10):

Երբ դու զոհ մատուցես, սատանան կարող է մոտենալ քեզ, բայց հաղթել չի կարող:

«Եւ Սամուէլը մէկ քար առաւ, եւ Մասփայի ու Սենի մէջտեղումը կանգնեցրեց»: (1Թագ.7:12): Սամուելը դա արեց, որպեսզի միշտ հիշեն Տիրոջ հաղթությունը:

Դու նույնպես, չմոռանաս, որ հաղթությունը Տիրոջից է: Երբեք չասես, որ հաղթությունը քեզնից է: Հիշիր այդ մասին:

1 Թագավորաց 7-րդ գլխում նկարագրված այս ամբողջ պատմությունն աճի, բարգավաճման ու օրհնության մեխանիզմն է, որը սկսվում է զոհից:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ