Լեհերն օգնում են աֆղանցի երեխաներին

Լեհերն օգնում են աֆղանցի երեխաներին
Լեհական «Redemptoris Misio» մարդասիրական օգնության հիմնադրամի կամավորականների կողմից Աֆղանստանի երեխաների համար մոտ 5 տոննա տաք հագուստ է հավաքվել:

Ակցիան անցկացվում է արդեն 4-րդ անգամ. տեղեկացնում է cnlnews.tv-ն:

Հիմնադրամը հավաքել է տաք հագուստ և դպրոցական պարագաներ, որոնք ռազմական օդանավով կհասցվեն հասցեատերերին: Այժմ դեպի Աֆղանստան է ուղևորվում 1-ին տրանսպորտը՝ մարդասիրական օգնությամբ: 2-րդն այնտեղ կհասնի փետրվարի կեսին:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ օգնության խնդրանքով հիմնադրամին դիմել են աֆղանցի զինվորները:

Նշենք միայն, որ երկրում ռազմական գործողությունները շարունակվում են ավելի քան 30 տարի:

                                                                                      Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ