«Նոր սերունդ» եկեղեցում սկսվում է ամենամյա յոթնօրյա ծոմն ու աղոթքը
Ամենամյա մեկշաբաթյա ծոմն ու աղոթքը սկսելու կապակցությամբ «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը հունվարի 12-ի իր կիրակնօրյա պատգամն ամբողջությամբ նվիրել էր ծոմի էության աստվածաշնչյան վերլուծությանը:
Ծոմն առաջին հերթին խոնարհության դրսևորում է: Հակոբոս 4:6-ում ասվում է. «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»։ Աստծո շնորհին արժանանալու ճանապարհնը խոնարհությունն է: Խոնարհությունն այն է, երբ փնտրում ես Տիրոջ երեսը, ճանաչում նրա գերիշանությունը:
Ծոմի միջոցով արտահայտում ենք մեր խոնարհությունն Աստծուն: Մատթ. 6:16-ում Ինքը՝ Հիսուսն է պատվիրում, թե ինչպես է պետք ծոմ պահել: Այն պետք է նախատեսված լինի ոչ թե մարդկանց, այլ Աստծո համար: Աստծո առաջ պետք է գանք այնպիսին, ինչպիսին կանք, առանց թաքցնելու մեր սխալներն ու մեղքերը: Ու եթե ծոմը լինի այնպես, ինչպես Տերն է պատվիրում Իր Խոսքում (Եսայիա 58 գլուխ), ապա այդ դեպքում մեր «ձայնը լսելի կլինի բարձունքներում»:
Ստորև ներկայացնում ենք «Նոր սերունդ» եկեղեցու ամենամյա՝ տարեսկզբի մեկշաբաթյա ծոմ-աղոթքի գրաֆիկը:
Այս ավանդույթը արդեն տարիներ է, ինչ գործում է: Հունվարի սկզբին «Նոր սերունդը» ծոմ ու աղոթք է վերցնում, խոնարհվելով Տիրոջ առջև և օրհնություն խնդրելով տարվա ծրագրերի համար:
Ծոմ աղոթքը կտևի 7 օր: Ամեն օր կլինի խոսքի և աղոթքի ծառայություն եկեղեցու գրասենյակում և տարածքներում: Կիրակի օրը կեզրափակվի ըդհանուր ծառայությամբ (դահլիճում) և հաղորդությամբ:
Ծառայությունների գրաֆիկը.
Հունվարի 13-17-ին, ժամը 18:00:
Հունվարի 18-19-ն, ժամը 11:00:
Երկուշաբթի, հունվարի 13. Երկրպագություն: Պատգամ և աղոթք Սուրբ Հոգու առաջնորդության համար:
Երեքշաբթի, հունվարի 14. Երկրպագություն: Թեմա՝ Միաբանություն:
Չորեքշաբթի, հունվարի 15. Երկրպագություն: Աղոթք ֆինանսների համար:
Հինգշաբթի, հունվարի 16. Երկրպագություն: Աղոթք եկեղեցու աճի համար: Ավետարանչություն և խնամակալություն:
Որբաթ, հունվարի 17. Երկրպագություն: Թեմա՝ երիտասարդություն:
Շաբաթ, հունվարի 18. Երկրպագություն: Աղոթք եկեղեցու բոլոր ծրագրերի համար:
Կիրակի, հունվարի 19. Երկրպագություն: Եզրափակիչ գոհության ծառայություն:
Սեփ. լր.