Ամերիկացի հովիվը հորդորել է առաջիկա ընտրություններում առաջին տեղում դնել Աստծո արքայությունը

Ամերիկացի հովիվը հորդորել է առաջիկա ընտրություններում առաջին տեղում դնել Աստծո արքայությունը

«Քրիստոնյաները կարող են քաղաքական հարցերում չհամաձայնել միմյանց հետ, սակայն դա չպետք է խոչընդոտի սիրել մեկը մյուսին»,-ասված է հովվի խոսքում:

Նյու Ջերսիի «Liquid Church» եկեղեցու հովիվ Թիմ Լուկասը գտնում է, որ չնայած տարածված կարծիքին, Ամերիկան քրիստոնեական երկիր չէ:

«Անշուշտ, մեր երկիրը օրհնված է նրանով, որ ձևավորվել է հրեական քրիստոնեական արժեքների ազդեցության ներքո: Սակայն Ամերիկայում Աստծո արքայության արժեքների հիմքը արդեն վաղուց խախտվել է,- նշել է հովիվը,- չէ՞ որ Աստծո արքայությունը հիմնված է զոհաբերության, խոնարհության և սիրո վրա»:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ Թիմ Լուկասը խորհուրդ է տվել առաջին տեղում դնել Աստծո արքայությունը, երկրորդ տեղում՝ կառավարությունը:

«Քրիստոնյաները կարող են քաղաքական հարցերում չհամաձայնել միմյանց հետ, սակայն դա չպետք է խոչընդոտի սիրել մեկը մյուսին»,-ասված է նրա խոսքում:

Աղբյուր՝ mirvam.org


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ