Ամուսնական դավաճանությունները վտանգավոր են կյանքի համար

Ամուսնական դավաճանությունները վտանգավոր են կյանքի համար

Դավաճանությունը մշտական սթրես և մեղքի զգացողություն է առաջացնում, որոնք ուղեկցվում են արյան ճնշման բարձրացմամբ և սրտի աշխատանքի արագացմամբ:

Ֆլորենցիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ արտամուսնական հարաբերությունները մեծացնում են տղամարդկանց հանկարծամահության հավանականությունը, ինչը պայմանավորված է հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններով:

Նախևառաջ` դավաճանությունը մշտական սթրես և մեղքի զգացողություն է առաջացնում, որոնք ուղեկցվում են արյան ճնշման բարձրացմամբ և սրտի աշխատանքի արագացմամբ: Երկրորդ՝ սիրուհիները, որպես կանոն, ավելի երիտասարդ են և ավելի պահանջկոտ, քան օրինական կանայք: Եվ վերջապես, նման  ապրելակերպ վարող տղամարդիկ հաճախ են չարաշահում ալկոհոլն ու սնունդը:

Իսկ ահա ամուսնական հարաբերությունները, հետազոտողների կարծիքով, կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, ընդհակառակը՝ նպաստում են առողջությանը:

Աղբյուր՝ mirvam.org-ի հղումով crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ