Նոր Սերունդ եկեղեցու շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

Նոր Սերունդ եկեղեցու շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

Թող անկախության ուղին որդեգրած ժողովուրդը որդեգրի նաև քրիստոնեական ազատությունը, որը ձեռք է բերվում միայն աստվածային Ճշմարտությունը ճանաչելով, քանի որ «Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ» Հովհ. 8:32:

Նոր Սերունդ եկեղեցին շնորհավորում է բոլորին՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Մենք համոզված ենք, որ միայն աստվածաշնչյան բարոյական չափանիշները կարող են հայ ազգին տալ իրական հոգևոր անկախություն և ազատություն ՝ Հիսուս Քրիստոսի շնորհած ազատությունը: «Ուրեմն, եթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք» Հովհ. 8:36:

Թող անկախության ուղին որդեգրած ժողովուրդը որդեգրի նաև քրիստոնեական ազատությունը, որը ձեռք է բերվում միայն աստվածային Ճշմարտությունը ճանաչելով, քանի որ «Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ» Հովհ. 8:32:

Թող մեղքը որևէ իշխանություն չունենա մեր հայրենիքի վրա, թող իրականանա առաքյալի պատգամը՝ «...Աստծո կամքն այսպես է. որ բարի գործերով պապանձեցնենք անխելք մարդկանց տգիտությունը: Ինչպես ազատներ, և ոչ թե ազատությունն ինչպես չարության ծածկոց ունեցողներ» Ա Պետ. 2:15-16:

«Նոր Սերունդ» եկեղեցի


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ