Ո՞վ է աշխարհի «ամենաաղքատ» նախագահը

Ո՞վ է աշխարհի «ամենաաղքատ» նախագահը

77-ամյա Մուխիկան իր նախագահական աշխատավարձը գրեթե ամբողջությամբ նվիրաբերում է բարեգործությանը:

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային հայրենակիցները կոչում են «El presidente mas pobre», ինչը  թարգմանաբար նշանակում է՝ «ամենաաղքատ նախագահ»:

77-ամյա Մուխիկան իր նախագահական աշխատավարձը գրեթե ամբողջությամբ նվիրաբերում է բարեգործությանը: Ամսական $ 12500-ից նա պահում է ընդամենը $1250-ը: «Այդ գումարը ինձ լիովին բավարարում է, – վստահեցնում է Մուխիկան: – Պետք է բավարարի, որովհետեւ ուրիշ շատ ուրուգվայցիների եկամուտն անհամեմատ քիչ է»:

Նախագահի կինը, որ սենատոր է, նույնպես աշխատավարձի մի մասը հատկացնում է բարեգործությանը: Ամուսինները բնակվում են Մոնտեվիդեոյի իրենց ֆերմայում գտնվող տանը: Նախագահության ողջ ընթացքում Մուխիկայի ամենախոշոր գնումը եղել է «Ֆոլքսվագեն» ավտոմեքենան, որը նա ձեռք է բերել 1945 դոլարով:

Աղբյուր՝ aravot.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ