Աստվածաշնչյան Գողիաթն իրական է. գիտնականներ

Աստվածաշնչյան Գողիաթն իրական է. գիտնականներ

Հին Ուխտը պատմում է, թե ինչպես է երիտասարդ տարիքում Իսրայելի Դավիթ թագավորը պարսատիկի հարվածով հաղթում Գողիաթ հսկային:

Չնայած նրան, որ շատ թերահավատներ այս պատմությունն առասպելական են համարում, սակայն վերջին տարիներին Իսրայելում կատարված հնագիտական պեղումները կավե գանգերի վրա հնագույն գրություններ են հայտնաբերել, ինչը վկայում է, որ «առասպելական» Գողիաթը, իրականում գոյություն է ունեցել:

Ըստ պրոֆեսոր Արոն Դեմսկու՝ հայտնաբերված «Alwt и Wlt» գրությունը համընկնում է «Գողիաթ» անվան հետ: Հետազոտությունը հաստատում է, որ գրությունները փորագրված են մ.թ.ա. 950թ-ին, և ըստ աստվածաշնչյան գիտնականների` համապատասխանում են այդ ժամանակաշրջանի իրադարձությունների հետ:

Վերջին հարյուրամյակում աշխարհի տարբեր երկրներից հավաքված ապացույցները հաղորդում են նաև, որ իրական հսկաների գոյությունն այնքան էլ տարօրինակ երևույթ չէ: Այս գտածոներն, ըստ էության, հանգում են այն մտքին, որ հնագույն ժամանակներում մարդկությունը, հնարավոր է, գոյություն է ունեցել 3 «չափսերով»` հսկաներ, «սովորական» մարդիկ և հոբիթներ:

2004թ-ի աշնանն Ինդոնեզիայում աշխատող հետազոտական խումբը գտել էր հոբիթների չափսերով տղամարդու մնացորդներ` երեք ոտնաչափից ոչ ավելի: Մասնագետները նշում են, որ այս փոքրիկ մարդուկները գոյություն են ունեցել սովորական մարդկանց կողքին: Ոմանք ասում են, որ այդ «հոբիթներ»-ը մինչ օրս էլ թափառում են ջունգլիներում:

Իսկ ահա հսկաների մնացորդներ գտնվել են ամենատարբեր վայրերում` Թունիսում, Փենսիլվանիայում, Տեխասում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում և այլն:

Չինաստանից հարավ գտնված մարդկային մնացորդները յուրաքանյուր վերջույթին 6 մատ ունեն: Աստվածաշնչի 2-րդ Թագավորաց գրքում կարդում ենք. «Եվ դարձյալ պատերազմ եղավ Գեթում. և մի երկայնահասակ մարդ կար, և նրա ձեռքերի ու ոտքերի մատերը վեց-վեց էին, քսանչորս հատ մատ ուներ» (2 Թագ. 21.20):

Փաստորեն, Աստվածաշունչը ևս հաղորդում է հսկաների գոյության մասին:

Ինչևէ, ժամանակակից աշխարհում հաճախ են հիաշատակվում մարդկային ցեղի երեք տեսակները որպես վառ երևակայության արդյունք: Առեղծվածը մինչ օրս շարունակում է շատերի համար «չբացահայտված» մնալ. արդյոք խոսքն առասպելական պատմությունների մասի՞ն է, թե՞ իրականում տեղի են ունեցել վերոնշյալ պատմությունները…

Հ.Գ. Իհարկե, այս պատմությունները տեղի են ունեցել: Չէ՞ որ դրանք հստակորեն գրված են Աստվածաշնչում: Գիտությունը հետզհետե ապացուցում է Սուրբ Գրքի ճշմարտացիությունը, իսկ քրիստոնյաների համար դա նորություն չէ. մենք հավատում ենք և վստահ ենք, որ Աստծո խոսքը հավաստի է և կատարյալ:

«Որովհետև գիտեմ, թե ում եմ հավատացել» (Պողոս Առաքյալ, Բ թուղթ առ Տիմոթեոս 1.12):

Աղբյուր՝ vlasti.net-ի հղումով crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ