Ռուսաստանում կրճատվել է աթեիստների թիվը. հետազոտություն

Ռուսաստանում կրճատվել է աթեիստների թիվը. հետազոտություն
Ռուսաստանում ավելացել է ուղղափառների, իսկ կրճատվել՝ աթեիստների թիվը. նման եզրակացության են եկել ՌԱՍ-ի սոցիոլոգիայի ինստիտուտի հետազոտողները. հաղորդում է cnlnews.tv-ն:

Ըստ հարցումների՝ աթեիստական հայացքներ ունի ռուս բնակչության միայն 7%-ը: Սա հինգ տոկոսով պակաս է երեք տարի առաջ ստացված ցուցանիշից: Իսկ ահա ուղղափառ քրիստոնյաների «մասնաբաժինն» ավելացել է յոթ տոկոսով և հասել 79%-ի:

Սոցիոլոգները հայտնել են նաև, որ որոշակի աճ է նկատվել նաև ռուս մահմեդականների շրջանում՝ մոտ 4%: Հարցվողների մի հատված էլ հավատում է «բարձրագույն ուժի», սակայն չի պատկանում որևէ դավանանքի: Այլ կրոնների հետևորդների թիվը գրեթե չի փոփոխվել և կազմում է 1%:

Իսկ ահա տարբեր համոզմունքներ ունեցող ռուսների 67%-ն օգնության համար հաճախ դիմում է բախտ նայողներին, էկստրասենսներին և հմայողներին: Այստեղ արական սեռի ներկայացուցիչների ցուցանիշն ավելի քիչ է (ընդամենը 4%), քան կանանցը:

                                                                                      Աղբյուր՝ crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ