Բիլլի Գրեհեմը հայտնվել է աշխարհի ամենահարգված մարդկանց տասնյակում

Բիլլի Գրեհեմը հայտնվել է աշխարհի ամենահարգված մարդկանց տասնյակում
1955թ-ից ի վեր արդեն 56-րդ անգամն է, ինչ աշխարհահռչակ ավետարանիչ Բիլլի Գրեհեմը հայտնվում է աշխարհում ամենահարգված մարդկանց տասնյակում:

Ըստ քվեարկության արդյունքների՝ պարոն Գրեհեմը կիսում է ցուցակը նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի, նախկին նախագահ Ջորջ Բուշի և Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ: Ցուցակը գլխավորում է նախագահ Օբաման, նրան հաջորդում է Նելսոն Մանդելան:

«Gallup»-ի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունն սկսվել է անցկացվել 1946թ-ից. ամերիկացիներին խնդրում են անվանել ամենահարգված անձնավորության անունը՝ անկախ բնակության վայրից: Հարցումն անց է կացվել դեկտեմբերի 19-22-ը:

1950թ-ից գործող Բիլլի Գրեհեմի ավետարանական ասոցիացիայի հիմնադիրն ԱՄՆ-ի կառավարության և քաղաքականության հետ առնչություն չունեցող 3 անձանցից մեկն է, ում անունը հայտնվել է այստեղ:

«Միայն Ավետարանը՝ Աստծո Բարի լուրը զորություն ունի կյանք փոխելու, սրտեր բժշկելու և երկիրը վերականգնելու,- մի նամակում վերջերս գրել էր Բ. Գրեհեմը:- Ես ուժգին կերպով և անկեղծորեն ցանկանում եմ տեսնել՝ ինչպե՞ս է Աստված գործում Ամերիկայի յուրաքանչյուր շրջանում և աղոթում եմ, որպեսզի Նա այդ ցանկությունն արթնացնի նաև ձեր սրտում»:

Բիլլի Գրեհեմը, ով Ավետարանը  քարոզել է շուրջ 185 երկրում՝ մոտ 215 մլն մարդու, 56-րդ տարին անընդմեջ հայտնվում է «Gallup»-ի թոփ-տասնյակում: Նրան հաջորդում են Ռոնալդ Ռեյգանը, Պողոս 2-րդ Պապը և նախկին նախագահ Ջիմի Քարտերը:

Աղբյուր՝ crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ