Բլեզ Պասկալի խորհրդածությունները
«Առանց Հիսուս Քրիստոսի միջամտության մեր և Աստծո միջև հաղորդակցությունն անհնար է»:
Բլեզ Պասկալ
«Աստծուն մենք կարող ենք ճանաչել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Առանց Նրա միջամտության մեր և Աստծո միջև հաղորդակցությունն անհնար է: Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ճանաչում ենք Աստծուն:
Նրանք, ովքեր ընդունում են Աստծո գոյությունը, շրջանցելով Հիսուս Քրիստոսին, որևէ համոզիչ փաստարկ չեն կարողացել ներկայացնել: Իսկ Հիսուս Քրիստոսի գոյությունը ապացուցելու համար մենք կարող ենք մեջբերումներ անել բավական ազդու և անհերքելի մարգարեություններից:
Եվ քանի որ այդ մարգարեությունները կատարվել են, նրանցում եղած ճշմարտությունը՝ հաստատվել իրադարձություններով, ուրեմն անհնար է չհավատալ դրանց, և հետևապես անհնար է չհավատալ Հիսուս Քրիստոսի Աստվածությանը:
Նրանում և Նրա միջոցով ենք մենք ճանաչում Աստծուն»:
Աղբյուր՝ crossnews.am