Ռուսաստանում կբացվի բողոքական խոշորագույն տաճարներից մեկը (լուսանկարներ)

Ռուսաստանում կբացվի բողոքական խոշորագույն տաճարներից մեկը (լուսանկարներ)
Օրերս Իժևսկի քաղաքային վարչության՝ Ճարտարապետության և քաղաքաշինության գլխավոր վարչակազմը «Ֆիլադելֆիա» եկեղեցուն իր թույլտվությունն է ներկայացրել աղոթքի տան շահագործման համար. հաղորդում է «In Victory» քրիստոնեական
կայքը:
new_temple_2-300x224.jpg

«Այս իրադարձության կարևորությունն ու նշանակությունն անհնար է գնահատել: «Ֆիլադելֆիա» եկեղեցու 20-ամյա պատմության նոր փուլը բաց է անում նոր հնարավորություններ՝ քաղաքի հասարակական և հոգևոր ոլորտի զարգացման համար: Համարվելով այս տարածաշրջանի քրիստոնեական կյանքի կենտրոն՝ եկեղեցու աղոթքի տունն այսօր Ռուսաստանի ամենամեծ և գեղեցիկ տաճարներից մեկն է», – հայտնում է եկեղեցու մամլո ծառայությունը:

new_temple_1-300x224.jpg

Շինության կառուցումը սկսվել է դեռևս 1998թ-ին և ավարտին հասցվել 2011-ին: Ըստ «Կենդանի հավատք» համառուսական թերթի՝ այն ներառում է 1100 հոգու համար նախատեսված մեծ դահլիճ, 140 նստատեղ ունեցող համաժողովների սրահ, սրճարան, քրիստոնեական գրախանութ, մարզաառողջարանային համալիր, կիրակնօրյա և աստվածաշնչյան դպրոցների սենյակներ:

«Եկեղեցին իր երախտագիտությունն է հայտնում Աստծուն այս հրաշալի օրհնության համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթել են, ինչ-որ կերպ աջակցել: Շնորհակալություն բոլոր շինարարական կազմակերպություններին, որ մասնակցություն են ունեցել այս աստվածահաճո գործում, ինչպես նաև Իժևսկ քաղաքի ղեկավարությանը», – նշված է հաղորդագրության մեջ:

new_temple_3-300x224.jpg

                                                                                      Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ