Ծխե՞լ, թե՞ չծխել

Ծխե՞լ, թե՞ չծխել

Աշխարհում կարծես գնալով շատանում է ծխողների թիվը, և մարդիկ չեն էլ մտածում այդ վնասակար սովորությունից հրաժարվելու մասին: Իսկ գիտե՞ք արդյոք` ինչու պետք է թողնել ծխելը…

Դարաշրջանի չարիքներից մեկն այսօր ծխախոտն է: Աշխարհում գնալով շատանում է ծխողների թիվը, և մարդիկ չեն էլ մտածում այդ վնասակար սովորությունից հրաժարվելու մասին:

Իսկ գիտե՞ք արդյոք` ինչու պետք է թողնել ծխելը.

1.  Ծխելը դադարեցնելուց 20 րոպե հետո կանոնավորվում է արյան ճնշումն ու զարկերակի աշխատանքը:

2.  8 ժամ հետո արյան մեջ կրկնակի նվազում է ածխածնի օքսիդի և նիկոտինի քանակը:

3.  24 ժամ հետո օրգանիզմն ամբողջովին մաքրվում է ածխածնի օքսիդից:

4.  72 ժամ հետո շնչառությունը դառնում է համաչափ:

5.  84 ժամ հետո նիկոտինն ամբողջովին դուրս է գալիս օրգանիզմից, բարելավվում են համի և հոտառության զգացողությունները:

6.  2-ից 12 շաբաթ հետո բարելավվում է արյան շրջանառությունը:

7.  9 ամիս հետո վերանում են շնչառության հետ կապված բոլոր խնդիրները:

8.  5 տարի անց կրկնակի քչանում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

9.  10 տարի անց կրկնակի նվազում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Աղբյուր` crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ