Երազանքից դեպի իրականություն

Երազանքից դեպի իրականություն
 Ինչպես նախապես հայտարարվել էր, շաբաթ օրը` երեկոյան ժամը 17:00-ին , եկեղեցու գրասենյակում տեղի ունեցավ  այս տարվա առաջին երիտասարդական հանդիպումը: Անկեղծ  երկրպագությունից և աղոթքից հետո երիտասարդական ծառայությունների կորդինատոր Գոռ Կարապետյանն առաջարկեց արծարծել երազանքների, նպատակների և դրանց իրագործման վերաբերյալ քննարկում:
Նա իր խոսքում նշեց, որ բոլորն էլ երազանքներ ունեն, որոնք միշտ չէ, որ իրագործվում են, բայց որպեսզի երազանքները դառնան իրականություն,անհրաժեշտ է դրանք վերածել նպատակների: Իսկ նպատակները պետք է ֆիլտրել՝ համեմատելով Աստծո Խոսքի հետ: Երբ մեր նպատակները համընկնում են Աստծո նպատակների հետ, ապա դրանք 100 %-ով  դատապարտված են իրագործման:
Փիլ.2:13 խոսքի համաձայն` մենք պետք է թույլ տանք, որպեսզի Տերը զտի մեր ցանկությունները, ապա ներդնի Իր Կամքին համապատասխան ցանկություններ, նպատակներ, ձգտումներ,որից հետո հենց Ինքն էլ ապահովում է դրանց իրագործումը: Խոսվեց նաև կոչման մասին, քանի որ յուրաքանչյուրս պետք է հասկանա, թե ինչպիսի կոչում ունի Աստծո Արքայության մեջ: Քննարկվող թեմայի շրջանակներում պատրաստվել էր նաև փոքրիկ շնորհանդես, որը փաստում էր այն մասին, որ Աստծո Կամքի հետ համընկնող յուրաքանչյուր ձգտում պսակվում է հաջողությամբ:
Հանդիպման վերջում երիտասարդները գրեցին իրենց 2013 թ-ի հիմնական նպատակները, որոնց համար պետք է ամեն օր աղոթեն, հավատան և գործեն, ապա գցեցին  արկղի մեջ և միաբան աղոթքով խնդրեցին Աստծո օրհնությունն այդ նպատակների հաստատման և կատարման համար, ինչպես նաև եղավ փոխադարձ բարեխոսական աղոթք: Հանդիպումն ավարտվեց բուռն փառաբանությամբ և գոհության աղոթքով:

«Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Gor ➞ Պատասխանել

Jan 30, 2013 | 09:43

Իրականություն են դառնում միայն նպատակ դարձած երազանքները:


օգտակար հղումներ