Եկեղեցի հաճախելն օգտակար է. բժիշկներ
Նորվեգացի հետազոտողներն օրերս հայտնել են, որ եկեղեցի հաճախելը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն հոգու, այլ նաև մարմնի վրա. այն կարգավորում է արյան բարձր ճնշումը:
info.sibnet.ru-ի հաղորդմամբ՝ նախկինում նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, սակայն այն հայտարարվել է որպես համընկնում, քանի որ ԱՄՆ-ում կանոնավոր կերպով եկեղեցի է հաճախում բնակչության 40%-ը:
Նորվեգիայում այցելությունները գրեթե 4% են կազմում: Բժիշկներն ուսումնասիրել են 120.000 մարդու, որոնցից եկեղեցի էր հաճախում միայն 5000-ը: Պարզվել է, որ հենց նրանց մոտ արյան ճնշումը ցածր է և նրանք առավել առողջ են:
Այժմ նախատեսվում է հետագա հետազոտություն անցկացնել, հասկանալու` որքանով են կրոնական աշխարհայացքներն ազդեցություն ունենում առողջության ընդհանուր վիճակի վրա: Եվ արդյոք դա բոլոր կրոնների՞ն է վերաբերում…
Աղբյուր՝ crossnews.am
Կարծիքներ (1)
Protestant
Dec 06, 2012 | 10:23
«Որովհետեւ եթե մարմնի մարզանքները որոշ բաների են օգտակար, աստվածպաշտությունն օգտակար է ամեն բանի, քանի որ խոստանում է կյանք տալ` թե՛ այս աշխարհի եւ թե՛ հանդերձյալի մեջ» (Ա Տիմ. 4.8)։