Եկեղեցին շնորհավորեց հովվին
Դեկտեմբերի 8-ի ծառայությունն ամեն տեսակետից առանձնահատուկ էր «Նոր սերունդ» եկեղեցում:
Եկեղեցին նշում էր հովիվ Տիգրան Թադևոսյանի ծննդյան տարեդարձը:
Առանձնահատուկ էր փառաբանությունը: Փառաբանության խմբի յուրաքանչյուր մեներգիչ մեկական ոգեշունչ կատարումով զարդարեց հոբելյանական հավաքը:
Հովվին շնորհավորեցին եկեղեցու քույրերն ու եղբայրները, ամբողջաավետարանական հավատքի քրիստոնյաների տարածքային եկեղեցու հովիվ Թորգոմը (Թոմը), ով նաև հովիվ Տիգրանի մանկության ընկերն էր և պատմեց իրենց մանկության, պատանեկության, ապաշխարության ու Աստծուն նվիրվելու մասին:
Հովվին շնորհավորեց հարազատ եղբայրը՝ Էդիկը:
Սակայն ամենից առանձնահատուկը հովվի մոր՝ հարգարժան տիկին Ժակլինի շնորհավորանքն էր: Նա, չնայած իր պատկառելի տարիքին, անթերի կատարումով որդուն նվիրեց քրիստոնեական մի հրաշալի երգ, ստիպելով հուզվել բոլոր ներկաներին:
Վերջում հովիվ Տիգրան Թադևոսյանի առաջնորդությամբ եկեղեցին աղոթեց բոլոր խնդիրների լուծման և հատկապես՝ բոլոր հիվանդների աստվածային բժշկության համար:
Սեփ. լր:
Կարծիքներ (1)
Roman
Dec 18, 2013 | 02:58
es sirum em boloriiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiit tox Ter@ Orhni mer Hovivin U ir amboxj @ntaniqin.Shnorhavorum em Hoviv jan Cankanum em Vor Katarvi mer Ekexecu Tesilq@ Hisusi Anunov Haleluya.Amen