Էլվիս Փրեսլիի Աստվածաշունչը վաճառվել է
Ռոքնռոլի լեգենդ Էլվիս Փրեսլիին պատկանած Աստվածաշունչը Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է 59 000 ֆունտով՝ մոտ 92 000 դոլարով, հայտնում է NY Daily News-ը:
Սուրբ Գիրքը Փրեսլիին է նվիրվել 1957-ին Graceland-ի իր կալվածքում՝ առաջին Սբ Ծննդի գիշերը: Սպասվում էր, որ գիրքը կվաճառվի 25 000 ֆունտով, սակայն ակնկալիքը կրկնապատկվել է:
Փոխարենը չի հաջողվել վաճառել Էլվիսի շորտերը:
Ընդհանուր առմամբ Սթոքփորթի Omega Auctions-ում վաճառվել են Փրեսլիին պատկանող 100 000 ֆունտի իրեր:Աղբյուր՝ tert.am