«Օծության փոխանցում»
Օրերս Ուկրաինայի Խարկով քաղաքում տեղի ունեցավ «Օծության փոխանցում» խորագրով համաժողով «Նոր սերունդ» եկեղեցիների առաջնորդների համար:
Համաժողովի գլխավոր խոսնակն էր եպիսկոպոս, «Փարոս» եկեղեցիների միջազգային միության հիմնադիր Դագ Հյուարդ-Միլսը: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, կազմակերպում է սեմինարներ հովիվների ու ծառայողների համար, անցկացնում է «Բժշկող Հիսուս» խորագրով ծառայություններ, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Համաժողովին մասնակցում էին մոտ 2000 առաջնորդներ ու ծառայողներ Ռուսաստանից, Ուկրաինայից ու Գերմանիայից:
Եպիսկոպոս Դագը իր խոսքում թվեց 3 պայման` Աստծո օծությունը ստանալու համար. «Անոթի ձևափոխությունը Սուրբ Հոգու օծությունը ստանալու առաջին քայլն է: Եթե դու ցանկանում ես, որ Աստված օգտագործի քեզ, ապա քո անոթը Նրա կամքի հետ համապատասխանության բեր: Եթե դու փոխվես, Աստված հնարավորություն կունենա գործել քո միջոցով: Օծությունը ստանալու երկրորդ քայլը ծառայի սիրտ ունենալն է: Սովորիր խոնարհ լինել, քանի որ հպարտ մարդը չի կարող օծության կրող լինել: Երրորդ քայլը հոր ընդունումն է: Ցանկացած ավագ ծառայողի անհրաժեշտ է մի մարդ, ում նա համարում է իր հոգևոր հայրը: Այն ծառայողը, ով ունի հոգևոր հայր, հավակնում է Սուրբ Հոգու օծությանը»,- սովորեցնում էր եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլսը:
Աղբյուր՝ ng-gazeta.at.ua