Երիտասարդական ծառայության հյուրն էր հովիվ Տիգրան Թադևոսյանը:
Պատգամն ազատության մասին էր և կրում էր «Վռնդի՛ր ստրուկին և նրա որդուն» խորագիրը:
Հովիվը հակադրության մեջ դրեց «ազատություն» հասկացության աշխարհիկ և հոգևոր պատկերացումները: Նա, ով ազատ է Աստծո աչքին՝գերի է ըստ աշխարհի և հակառակը: Աշխարհում ազատ է նա, ով անում է իր ուզածը, անկախ դրա ճիշտ կամ սխալ լինելուց: Ըստ աշխարհի՝մեղք չգործելը սահմանափակում է մարդու ազատությունը: Իրականում ազատ է նա, ով կարող է չանել այն, ինչ ճիշտ չէ: Հիմնվելով Հովհաննեսի ավետարանի 8:32 խոսքի վրա՝ հովիվն ասաց, որ իրական ազատություն մեզ տալիս է ճշմարտության, այն է՝Աստծո Խոսքի իմացությունը: Աշխարհը չի ընդունում նրանց, ոքեր ազատ են Աստծո Խոսքով: Հովվի հորդորն էր երիտասարդներին՝ ազատ լինելով ստրուկի դիմակ չհագնել:
Ինչպես միշտ, ծառայությունն ավարտվեց աղոթքով, որի հիմքում ընկած էր Գաղատացիների 4:30-31 խոսքերը :
Նոր Սերունդ եկեղեցու մամլո ծառայություն: