Երիտասարդներն ու ավագները մեկնեցին պիկնիկի
«Նոր Սերունդ» եկեղեցու սեպտեմբերի 9-ի կիրակնօրյա ծառայությունը լեցուն էր մի շարք ուրախություններով: Նախորդ օրը եկեղեցու մոտ երեք տասնյակ հավատացյալներ ընդունել էին ջրի Մկրտություն: Եկեղեցին շնորհավորեց և օրհնեց նրանց:
Հովվի այսօրվա պատգամի արդյունքում չորս մարդ ապաշխարեցին և Հիսուսին ընդունեցին որպես իրենց Տեր և Փրկիչ: Դրան էլ հաջորդեց Հաղորդությունը:
Այս ցնծալի իրադարձություններով օրհնված, եկեղեցու և՛ երիտասարդները, և՛ ավագ ծառայողները մեկնեցին պիկնիկի՝ կիրակին ամբողջությամբ Տիրոջը նվիրելու մտադրությամբ:
35 երիտասարդներ մեկնեցին բոլորի կողմից սիրելի դարձած Ջրվեժի այգին: Ավելի ուշ ավագները նույնպես մեկնեցին Ջրվեժ՝ եկեղեցու նվիրյալ ծառայողներից մեկի ամառանոցը:
Ջրվեժի այգում աղոթքից ու փոքրիկ հյուրասիրությունից հետո սկիզբ առան սպորտային և ինտելեկտուալ խաղերը: Անգամ անձրևը չխանգարեց հետաքրքիր ժամանցին:
Իսկ ավագները թեյի սեղանի շուրջը զրուցում էին հոգևոր թեմաներով: Հովվի նվագակցությամբ երգում էին փառաբանության երգեր, աղոթում:
Ավարտվեց ևս մեկ օրհնված կիրակի:
«Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն