Գիտությունն ինքը մատնանշում է Աստծո գոյությունը
Հարավային Կալիֆորնիայի «Սեդլբեք» եկեղեցում կայացած երկօրյա կոնֆերանսի ժամանակ հայտնի հեղինակ ու ջատագով Լի Շտրոբելը հայտարարել է, որ գիտությունն ինքը մատնանշում է Արարչի գոյությունը:
«Այլ կերպ ասած` ես կարծում եմ, որ գիտությունը հաստատում է 102-րդ Սաղմոսում գրված խոսքերը. «Ի սկզբանե երկրի հիմերը հաստատեցիր, ու երկինքները Քո ձեռքերի գործն են»»,- նշել է Շտրոբելը: Ջատագովի խոսքերով`տիեզերագիտությունը, ֆիզիկան ու գենետիկան հաստատում են Արարչի գոյությունը:
«Դարեր շարունակ գիտնականները հավատում էին, որ տիեզերքը միշտ գոյություն է ունեցել, որ հավիտենությունից է եկել,- բացատրում է հեղինակը,- բայց ,փիլիսոփայական վեճերի և վերջին տասնամյակների ընթացքում կատարված գիտական բացահայտումների շնորհիվ,գիտնականները համոզված են, որ տիեզերքը ինչ-որ բանից սկսվել է: Ու, չնայած տարակարծություններին, ապացուցվել է, որ տիեզերքը ընդարձակվում է, և ժամանակի մեջ գոյություն ունի մի կետ, որից այն սկիզբ է առնում»:
Լի Շտրոբելը նաև նշել է, որ գիտնականների համար դժվար է ընդունել այս փաստը: Տիեզերքի սկիզբ ունենալը Աստծո գոյության զորավոր փաստարկ է:
Ջատագովը նաև մեջբերել է հայտնի աստղաֆիզիկոս և Նոբելյան մրցանակի դափնեկիր Առնո Ալան Պենզիասի խոսքերը. «Տիեզերքի սկզբի մասին մեր ունեցած լավագույն տվյալները գտնվում են Մովսեսի Հնգամատյանում, Սաղմոսներում ու առհասարակ՝ Աստվածաշնչում»: